Նիդեռլանդները պատրաստվում է էներգետիկ ճգնաժամի՝ Ուկրաինայի շուրջ սրման դեպքում
МЕЖДУНАРОДНОЕՆիդեռլանդների կառավարությունը փորձում է արտակարգ իրավիճակների ծրագիր մշակել՝ էներգակիրների կարեւոր պաշարները պաշտպանելու համար՝ այն դեպքում, եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության աճը դեֆիցիտ առաջացնի, հայտնում է Reuters-ը։
Ըստ ոլորտի աղբյուրների՝ Նիդեռլանդները, որը ջեռուցման հարցում զգալիորեն կախված է գազից, էլեկտրականությունից եւ արդյունաբերական արտադրությունից, իր գազի մոտավորապես 15%-ը ստանում է Ռուսաստանից, իսկ մնացածը՝ Նորվեգիայից:
Գազամատակարարման պլանն առաջին անգամ մշակվել է 2019 թվականին, այն բանից հետո, երբ տասնամյակներ շարունակ գազ արտահանող երկիրը դարձավ զուտ ներմուծող։
Այժմ մանրամասները վերանայվում են, քանի որ Եվրոպան մտավախություն ունի, որ Ուկրաինայի շուրջ էսկալացիան կարող է հանգեցնել գազի մատակարարման խափանումների:
Կառավարության պաշտոնյաներն անցյալ շաբաթ Նիդեռլանդների խորհրդարանին ասել են, որ պաշարները բավարար կլինեն ձմեռային օգտագործման համար, բայց ոչ երկարաժամկետ դեֆիցիտի համար:
«Մի քանի շաբաթ մենք հանդիպում էինք արդյունաբերության ասոցիացիաների հետ, որպեսզի քննարկենք, թե որքանով կարող ենք նվազագույնի հասցնել սոցիալական հետեւանքները, եթե նրանք ստիպված լինեն կրճատել գազի օգտագործումը»,- ասել է էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Թիմ վան Դեյքը: «Այս տեղեկատվությունը հավաքելով՝ մենք ցանկանում ենք պատրաստ լինել, եթե միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն առաջանա»:
Ուկրաինայում բռնության աճը «լուրջ ազդեցություն կունենա եվրոպական շուկայի եւ Նիդեռլանդների վրա»,- ասել է նա:
Լավագույն 60 ընկերությունները կարող են կրճատել էներգիայի սպառումը ճգնաժամի պայմաններում, ասել է նա, բայց նրանց եւս հստակություն է պետք այն առումով, թե ինչ ֆինանսական փոխհատուցում կստանան՝ բիզնեսում որեւէ կորուստ ունենալու դեպքում:
2019-ի պլաններում նախատեսվում է նախ՝ խնդրել հանրությանը նվազեցնել սպառումը, օրինակ՝ ջեռուցումն անջատելու միջոցով, մինչդեռ ընկերություններին կառաջարկվի անցնել էներգիայի այլ աղբյուրների: Եթե ճգնաժամը սուր լինի, արդյունաբերական օգտագործողներից կարող է պահանջվել ամբողջությամբ դադարեցնել գազի օգտագործումը:
Հոլանդական էներգիայի մոտ 40%-ն արտադրվում է գազից։ 2020 թվականին 45%-ը բաժին է ընկել էլեկտրաէներգիայի արտադրությանը, 28%-ը՝ շենքերի եւ տների ջեռուցմանը եւ 21%-ը՝ արդյունաբերությանը։