Շոյգուն ներկայացրել է «Օրիոն» անօդաչու թռչող սարքի առաջին մոդելը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հինգշաբթի օրը ստուգել է ռուսական խոշոր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին մասնագիտացված գործարանի արտադրությունը, որտեղ նրան ներկայացվել է արբանյակային հաղորդակցությամբ «Օրիոն» անօդաչու սարքի առաջին թռիչքային մոդելը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Պաշտպանության նախարարը ստուգել է մերձմոսկովյան Դուբնա քաղաքում խոշոր չափերի անօդաչու սարքերի արտադրության «Կրոնշտադտ» ընկերության մասնագիտացված գործարանը և դրա զանգվածային արտադրությունը»,- հայտնել են նախարարությունից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հավելել է, որ «Կրոնշտադտ»-ի ներկայացուցիչները Շոյգուին ցույց են տվել «Օրիոն» հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքային մոդելը՝ արբանյակային կապի ալեհավաքով։
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, նախարարին զեկուցվել է նաև «Սիրիուս» նոր անօդաչու համալիրի, «Հելիոս» ռադիոտեղորոշիչ պարեկային անօդաչու թռչող սարքի և «Կայծակ» արագընթաց հարձակողական անօդաչու թռչող սարքի մասին։
Նոր արտադրությանը ծանոթացել են նաև արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը և Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։