Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի երկայնքով իրականացրել են իրավիճակի օբյեկտիվ դիտարկում անօդաչու սարքերի միջոցով. ՌԴ ՊՆ
МЕЖДУНАРОДНОЕՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծով հրադադարի պահպանման մշտադիտարկման խնդիրներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով բարենպաստ եղանակային պայմաններում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։
«Անօդաչու թռչող սարքերի հաշվարկը Լեռնային Ղարաբաղում լեռնային տեղանքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, իրավիճակը վերահսկելու համար միջոցառումներ է իրականացնում: «Օրլան-10»-ի օպերատորներն օդային հսկողություն են իրականացնում օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Կոնստանտին Եգորովը։
Ռուս խաղաղապահներն անօդաչու թռչող սարքերից իրական ժամանակում տվյալներ և պատկերներ են ստանում հրամանատարական կետ, որտեղ իրադրության շուրջօրյա մշտադիտարկում է իրականացվում Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում՝ պատասխանատվության գոտում։ Հրամանատարական կետում անձնակազմի բոլոր տեղաշարժերը վերլուծվում են իրական ժամանակում, ինչպես նաև վերահսկվում է ուղեկցվող ավտոշարասյունների տեղաշարժը։