Նազարբաևի դուստրը չի ընդգրկվել իշխող կուսակցության քաղաքական խորհրդի նոր կազմում
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր և հանրապետության առաջին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, չի ընդգրկվել իշխող «Նուր Օթան» (Հայրենիքի լույս) կուսակցության քաղաքական խորհրդի նոր կազմում։
Ընդհանուր առմամբ, կուսակցության բարձրագույն ներկայացուցչական մարմնի կազմը թարմացվել է 55%-ով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընտրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ, հայտնում է նրա մամուլի ծառայությունը Twitter-ում։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր պետության նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը։
Կուսակցության համագումարում նախագահի թեկնածությունը պաշտպանել են միաձայն։ Նման նախաձեռնությամբ օրեր առաջ հանդես է եկել ինքը՝ Նազարբաևը՝ հայտարարելով, որ Տոկաևը «տիրապետում է ամբողջ իշխանությանը»։
Նա նաև վստահեցրել է, որ Ղազախստանի քաղաքական վերնախավում հակամարտություն չկա:
Նազարբաևը Ղազախստանի նախագահ է ընտրվել 1990 թվականին։ 2019 թվականի մարտին նա հրաժարական է տվել, որից հետո հանրապետությունում անցկացվել են ընտրություններ, որոնցում հաղթել է Տոկաևը։ Այնուամենայնիվ, այնուհետև Նազարբաևը պահպանել էր մի շարք կարևոր պաշտոններ, որոնցից զրկվել է տարեսկզբին երկում զանգվածային անկարգություններից հետո: