Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտության հավանականությունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անխուսափելի չի համարում Ուկրաինայում սպասվող հակամարտությունը:
«Հակամարտությունն այսօրվա դրությամբ անխուսափելի չէ: Դեռևս ժամանակ և տեղ կա դիվանագիտության համար»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պենտագոնի ղեկավարը:
Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները պատրաստ է «մի շարք տարբերակների և գործողությունների», ընդգծել է նա՝ պատասխանելով Կիևից ամերիկացիների տարհանման գործողություններին ԱՄՆ զինվորականների հնարավոր մասնակցության մասին հարցին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տիրապետում է Ուկրաինա ներխուժելու ռազմական հնարավորություններին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այդ հարցով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



