Թուրքիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել է իր հրաժարականի մասին, որի պատճառները չի նշել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Մեր հարգարժան Նախագահի հավանությամբ ես հրաժարական եմ տալիս արդարադատության նախարարի պաշտոնից, որում ծառայում եմ 2017 թվականի հուլիսի 19-ից», - գրել է նա շաբաթ օրը Twitter-ում։
Գյուլը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրա հրաժարականն ընդունելու համար։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը կղեկավարի Բեքիր Բոզդաղը, նախարարի պաշտոնում նրա նշանակումը նշված է նույն նախագահի հրամանագրում, որով հաստատվել է Գյուլի հրաժարականը։
Բոզդաղը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի դատավորների բարձրագույն քոլեջի նախագահի պաշտոնը, եղել է նաեւ փոխվարչապետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



