Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը՝ ռուսական Badlon ամսագրում (լուսանկարներ)
ЛАЙФՀայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը Gucci նորաձեւության տան ցուցադրությանը մասնակցելուց հետո արթնացել է հայտնի, մասնակցել է Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի շրջանակում Dalood-ի ցուցադրությանը, նկարահանվել է իտալական Grazia ամսագրի համար, այժմ գրավում է ռուսատանցիների սիրտը։
Արմինեն նկարահանվել է ռուսական Badlon ամսագրի համար։ Այս մասին մոդելը հայտնել է իր Instagram-ում՝ ֆոտոշարքից լուսանկարներ հրապարակելով։ Նշենք, որ ֆոտոշարքի հեղինակը Սաշա Կուլակն է, ոճաբանը՝ Սու Ստեփանյանը, դիզայները՝ Նենսի Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Badlon-ը ստեղծվել է 2020 թվականին՝ Մոսկվայում։ Այն հարթակ է երիտասարդ լուսանկարիչների, նորաձեւության եւ արվեստի գործիչների համար։

1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



