Լեդի Գագան նկարահանվել է Deadline ամսագրի շապիկի համար (լուսանկարներ)
ФОТОԱմերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան համարձակ հանդերձանքով նկարահանվել է Deadline ամսագրի շապիկի համար եւ հուզել երկրպագուներին: Համապատասխան լուսանկարները հայտնվել են արտիստուհու Instagram-յան էջում։
Սոցիալական ցանցում տեղադրված կադրում 35-ամյա աստղը կրում է մուգ մոխրագույն երկար բաճկոն եւ բարձրակրունկ երկարաճիտներ։ Ընդ որում, երեւում է, որ Գագայի վրա բացակայում է ներքնազգեստը։ Նրա դեմքին նյուդային երանգներով դիմահարդարում է արվել, իսկ կերպարն ամբողջացրել են փոքր ականջօղերով։
Երկրպագուները գնահատել են երգչուհու արտաքին տեսքը․ «Իդեալական», «գրողը տանի, դու ցնցող ես», «իմ ֆոտոժապավենը կպայթի, եթե դու կանգ չառնես», «անհավանական ես թվում», — գրել են նրանք։

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



