«Սա ամենասարսափելի ցավն է». 40-ամյա կատակերգուն մահացել է կորոնավիրուսից
ЛАЙФ40-ամյա Քրիստիան Կաբրերան մահացել է կորոնավիրուսից։ Մահվանից մի քանի օր առաջ նա խոստովանել է, որ ափսոսում է պատվաստումից հրաժարվելու իր որոշման համար, փոխանցում է The Sun-ը։
Քրիստիանը սոցցանցերում հայտնի է եղել Chinese Best Friend մականունով։ Նա ակտիվորեն հրապարակել է զվարճալի հոլովակներ, որոնք մշտապես լայն տարածում են գտել համացանցում: Կաբրերան հրաժարվել է պատվաստվել։ Նա թերահավատորեն էր վերաբերում պատվաստանյութերի ուսումնասիրությանը։ Տղամարդը նաեւ պնդել է, որ ինքը երբեք չի հիվանդացել, այդ պատճառով էլ չի տեսել ներարկումներ անելու իմաստը։ Այդ մասին պատմել է նրա եղբայրը՝ Խինո Կաբրերան։
Սուրբ Ծնունդից հետո հումորիստը վարակվել է կորոնավիրուսով։ Անցյալ շաբաթ նրա վիճակը կտրուկ վատացել էր։ «Ես այլեւս չեմ կարող շնչել», - երկրպագուներին ասել էր Քրիստիանը։ Ես իրականում ցավում եմ, որ չեմ պատվաստվել։ Եթե հնարավոր լիներ ետ տալ ժամանակը, ապա կպատվաստվեի, որպեսզի փրկեի իմ կյանքը։
Նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որը պայմանավորված է համավարակով։
Վերջերս նա շնչում էր միայն թթվածնային դիմակի օգնությամբ։ «Սա ամենասարսափելի ցավն է, որը ես երբեւէ զգացել եմ իմ կյանքում»,-գրել էր հումորիստը: