Բելգիայում սկսվում են ՆԱՏՕ-ի Dynamic Move ծովային հակաականային վարժանքները
МЕЖДУНАРОДНОЕՀունվարի 31-ին Օստենդե նավահանգստում սկսվում են ՆԱՏՕ-ի Dynamic Move – 2022 ծովային հրմանանատարա-շտաբային հակաականային վարժանքները: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմա-ծովային հրամանատարությունը, որը գտնվում է Նորթվուդում (Մեծ Բրիտանիա), տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Dynamic Move վարժանքներն ամենամյա երկշաբաթյա հակաականային վարժանքներ են, որոնք կազմակերպում է ՆԱՏՕ-ի ռազմա-ծովային հրամանատարությունը:
Դրանք թույլ են տալիս ապահովել մասնակիցների ուժերի օպերատիվ համատեղելիության բաձրացումը, ամրապենդել դրանց պրոֆեսիոնալիզմն ափամերձ ջրերում հակաականային գործողությունների իրականացման եւ ՆԱՏՕ-ի փորձարարական մարտավարությունների մշակման հարցերում»,- նշված է հրամանատարության հաղորդագրության մեջ: Վարժանքները տեղի կունենան հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 8-ը: Որպես դիտորդներ դրանց հրավիրված են ՆԱՏՕ-ի գործընկեր երկու երկրներ՝ Մարոկոն եւ Ուկրաինան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: