Վրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը»
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը»: Այդ մասին հայտարարել Է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն՝ հանդես գալով փետրվարի 1-ին տեղի ունեցած ճեպազրուցում:
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում սկսել Է գործել այսպես կոչված «կանաչ անձնագիրը», որը նաեւ ճանաչվել Է ԵՄ-ում:
Առանց քովիդ-անձնագրերի չԷր կարելի հայտնվել ռեստորաններում, թատրոններում, ֆիթնես-կենտրոններում եւ այլ հաստատություններում: «Հաշվի առնելով օմիկրոնի տարածման արագ տեմպը եւ վիրուսի թույլ ընթացքը, ինչպես նաեւ հաշվի առնելով համաշխարհային պրակտիկան, խորհուրդը որոշում Է ընդունել դյուրացնել «կանաչ անձնագրի» պարտադիր պահանջելը»,-հայտարարել Է Գիբրաձեն:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ COVID-19-ի հայտնաբերման հաշվառման բոլոր համակարգերը շարունակելու են գործել: «Այն անձինք, որոնց «կանաչ անձնագիր» Է հարկավոր արտասահմանում ճամփորդելու համար, վերստին կկարողանան օգտվել այդ մեխանիզմից»,-պարզաբանել Է Գիբրաձեն, հաղորդել Է Sputnik-ը: