Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ԴԺՀ-ի տարածքը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը:
«Ժամը 05:45-ից մինչև 10-28-ն Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից գնդակոծություններ են գրանցվել Կոմինտերնովո և Օկտյաբր բնակվայրերի (ԴԺՀ-ի կողմից վերահսկվող) ուղղությամբ: Արձակվել է 82 միլիմետր տրամաչափի հինգ ական»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը: ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը:
Մոսկվան անհանգստություն է հայտնել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմաններ տեղափոխելու և Դոնբասում արևմտյան հրահանգիչների թիվն ավելացնելու առնչությամբ: Արևմուտքի երկրները շարունակում են ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ սպառազինություն մատակարարելով, որն օգտագործվում է Դոնբասում: