Ալիևն ադրբեջանցի երիտասարդներին անվանել է «սորոսականների» թիրախ
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի երիտասարդներին անվանել է «սորոսականների» թիրախ։ Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Haqqin.az-ը։
«Այս գլոբալիստները՝ սորոսականները, թիրախավորում են երիտասարդությանը։ Այդ պատճառով էլ հիմնադրամներ են ստեղծվում, նվիրատվություններ են արվում այդ հիմնադրամների միջոցով»,- ասել է Ալիեւը։
Նրա խոսքով, «բարի ու գրավիչ ծրագրերի» անվան տակ փորձում են երիտասարդներին ուղղորդել պետության, նրանց նախնիների, պատմության ու արժեքների դեմ, իսկ հետո «զոմբիների պես օգտվել նրանցից»։
«Հեգեմոնիայի համար պայքարում հատուկ ուշադրություն են գրավում բնական ռեսուրսներով հարուստ և ռազմավարական դիրք ունեցող երկրները։ Ադրբեջանը համատեղում է այս պարամետրերը։ Եվ անկախության տարիների ընթացքում մենք բազմիցս հանդիպել ենք նման չարամիտ նպատակների և դիմակայել դրանց»,- ասել է Ալիևը։
Նա վստահեցրել է, որ Ադրբեջանում հասարակությունն ու իշխանությունները «միանշանակ պաշտպանում են ազգային շահերը»։