Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«ԵՊՀ մշակույթի կենտրոնի առաջին նպատակը կրթելն է, հաջորդը` ճաշակ ձևավորելը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ-ի երգչախմբի մասին տեղեկացա նրանց ֆեյսբուքյան էջից: Արխիվային լուսանկարն առիթ դարձավ խոսելու ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Սարգսյանի, ինչպես նաև մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հետ: Տիկին Դավթյանը նշում է՝ աշխարհի բոլոր լավագույն համալսարաններն ունեն մշակույթի կենտրոններ: ԵՊՀ-ում մշակույթի կենտրոն ունենալու միտքն առաջացավ այն ժամանակ, երբ 2005 թ.-ին ստեղծվեց համալսարանական թատրոն-ստուդիան: «Ներկայացումների ժամանակ պետք էին լինում երաժշտական, պարային կտորներ: Թատրոնն արդեն մեկ տարի գործում էր, երբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին առաջարկություն արվեց մշակութային կենտրոն ստեղծել:

No description available.

No description available.

Ծրագիրը գրվեց իմ կողմից, ի սկզբանե պատկերացնում էի, որ կենտրոնը պետք է ունենա երգչախումբ, պարային համույթ, թատրոն և իրականացնի այլ ծրագրեր ևս: Յուրաքանչյուր ուղղությամբ աշխատում են պրոֆեսիոնալներ: Երգչախումբը ղեկավարում է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը, խմբավարն է Ռուբեն Կարասեֆերյանը, պարային համույթի ղեկավարը Անի Հարոյանն է, թատրոն-ստուդիան ղեկավարում եմ ես: Մեկ տարի առաջ էլ ստեղծեցինք «YSU BAND»-ը, որի գեղղեկավարն է Սարգիս Բաժբեուկ- Մելիքյանը: Մեր գործունեության 15 տարվա ընթացքում համալսարանական թատրոնը մասնակցել է «Հայֆեստ» և «Արտֆեստ» միջազգային թատերական փառատոններին, որտեղ, օրինակ՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման համար արժանացել ենք հատուկ մրցանակի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Դավթյանը՝ շրջվելով և ձեռքով ցույց տալով արձանիկները:

No description available.

No description available.

Ի դեպ, սենյակի մի պատն ամբողջությամբ ծածկված է շնորհակալագրերով ու պատվոգրերով, իսկ մյուս պատից ողջունում են Վիլ յամ Սարոյանի և Խորեն Աբրահամյանի լուսանկարները: Երգչախումբը ևս մասնակցել է համապետական ու միջազգային մրցույթների, արժանացել Գրան պրիի, երգչախմբի մեներգիչմեներգչուհիները ևս արժանացել են առաջին մրցանակների, ոսկե մեդալների: «ԵՊՀ-ն Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) անդամ է, որն անցած տարի տոնում էր իր 60-ամյակը: Այդ առիթով իրենց կազմում ընդգրկված համալսարանների շրջանում երգչախմբերի մրցույթ էին հայտարարել` օնլայն տարբերակով: Մեր երգչախմբի տեսանյութը ևս ուղարկեցինք: Արդյունքում ընտրել էին տասը երգչախումբ, մեր տարածաշրջանից միայն ԵՊՀ-ի երգչախումբն էր: Գովեստի խոսքեր հնչեցին, իսկ մրցույթն էլ հեռարձակվեց առաջատար ՀԸներով»,-որպես արված աշխատանքի արդյունք այս հաջողությունը ներկայացնում է մեր զրուցակիցը:

No description available.

No description available.

Ընդգծում է` այս ամենին զուգահեռ իրականացվում են մի շարք ծրագրեր ևս, օրինակ՝ «Մշակութային դաստիարակություն» ծրագիրը, որի շրջանակներում ուսանողներն այցելում են թանգարաններ, թատրոններ, դասական համերգներ: «Ինչու ենք ստեղծել այս կենտրոնը, քանի որ կարևորում ենք մշակույթի բարերար ազդեցությունը մատաղ սերնդի դաստիարակության, որպես մարդ ու քաղաքացի ձևավորման հարցում: Մեր նպատակը երիտասարդներին որակյալ արվեստին մոտեցնելն է: Մեզ հյուրընկալում են արվեստագետներ, բավականին հետաքրքիր քննարկումներ և հանդիպումներ են տեղի ունենում»,-ընդգծում է տիկին Դավթյանը: Ի դեպ, կատարվող աշխատանքներին մեծապես նպաստում է մշակույթի կենտրոնի՝ ուսանողներից կազմված «ՆԻԿԵ» կամավորական ջոկատը, որում ընդգրկված ուսանողներն աջակցում են Մշակույթի կենտրոնի ծրագրերի իրականացմանը: ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի գեղղեկավար Կարեն Սարգսյանն ասում է՝ երգչախմբում հիմնականում աղջիկներ են, տղաներ ևս կան, հավելում է` ուսանողները, որոնք մասնակից են մշակութային կենտրոնի աշխատանքներին, պետք է պատասխանատու լինեն:

No description available.

No description available.

«Մեր նպատակը համալսարանի ուսանողներից պրոֆեսիոնալ երգիչներ պատրաստելը չէ, այլ առաջին հերթին նրանց կրթելը: Ուսանողական երգչախմբում հոսունությունը բավականին մեծ է, դա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում, բայց համբերատար անում ենք մեր աշխատանքը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

No description available.

No description available.

 

No description available.

Շեշտում է` իրենց հարգող բոլոր համալսարաններն ունեցել են մշակութային խմբեր, կենտրոններ և հատկապես երգչախմբեր: «Դրանք կարևոր միավորումներ են: Համալսարան կա, որը մի քանի հարյուր տարվա պատմություն ունի, և նույնքան ժամանակ նաև նրա երգչախումբն է գործում, օրինակ` Գերմանիայի Հայդելբերգի համալսարանը: ԵՊՀ-ի դեպքում պատմությունն այսպիսին է: 1960-ական թթ., երբ Հովհաննես Չեքիջյանն արդեն մի քանի տարի ղեկավարում էր Հայաստանի ակադեմիական կապելլան, հրավեր է ստանում Համալսարանի ղեկավարությունից և ստեղծում է մոտ 80 հոգանոց երգչախումբ: 1976 թ.-ին համալսարանի երգչախմբի գեղղեկավարը Խորեն Մեյխանեջյանն էր, ինձ էլ հրավիրեցին մասնակից դառնալու երգչախմբի աշխատանքներին, այդ ժամանակ ավարտական կուրսում էի: Միասին վերականգնեցինք համալսարանական երգչախումբը: Ի դեպ, այս բոլոր փուլերում երգչախումբն ուղևորություններ է ունեցել դեպի տարբեր երկրներ»,-նշում է մեր զրուցակիցը, իսկ տիկին Դավթյանն էլ հավելում է` երբ 2006 թ.-ին Խորեն Պալ յանին հրավիրեց երգչախումբ «հավաքելու», վերջինս առողջական խնդիրների պատճառով չկարողացավ դա անել, բայց հենց նրա շնորհիվ Կարեն Սարգսյանը նորից եկավ ու վերակենդանացրեց ԵՊՀ-ի երգչախումբը: Որպես Մշակույթի կենտրոնի հաջողություն նշում են` Համալսարանի 100-ամյակի առիթով Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացրել են Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը:

«Երբ սկսեցինք աշխատանքները, ուսանողները զարմացած էին՝ ինչ ենք ստանալու: Տքնաջան աշխատանքի արդյունքում կարողացանք բեմադրել օպերետը, ընդ որում՝ «Կարինեն» նորովի մատուցեցինք»,-ասում է երգչախմբի գեղղեկավարը: Ընդգծում է` խմբերգային երաժշտությունը գանձ է, որը պետք է պահպանել ու զարգացնել: «Երգչախմբում երգելը տալիս է ներդաշնակության, մեկը մյուսին հարգելու զգացողություն, մտածողոթյուն է փոխում: Տպավորություն չստեղծվի նաև, թե երգչախմբի անդամն ուղղակի գալիս, երգում ու տուն է գնում: Նրան փոխանցում ենք մեր անձնական փորձը, ամեն փորձի ժամանակ հետաքրքիր պատմություններ ներկայացնում»,-հավելում է Սարգսյանը:

Զրուցակիցներս մշակույթի կենտրոնի աշխատանքների մեջ կարևորում են ուսանողների դաստիարակության խնդիրը: «18 -19 տարեկան ուսանողը, որն օպերային ներկայացում է երգել, հուզվել է, պատրաստի ունկնդիր է, նա հաճույքով նաև «Տրավիատա» կլսի, քանի որ պատկերացնում է, թե ինչ էր կատարվում կուլիսներում, ինչ աշխատանքի արդյունք է ներկայացվում բեմից: Նորից եկանք կրթության կարևորությանը: Մարդու դժբախտության հիմքում կրթության պակասն է: Մեր կենտրոնի առաջին նպատակը կրթելն է, հաջորդը` ճաշակ ձևավորելը»,-ասում է երգչախմբի գեղղեկավարը, իսկ կենտրոնի տնօրենն էլ հավելում է. «Բեմի վրա չի կարող անգրագետ մարդ լինել, նա հետաքրքիր չէ: Երբ մարդը բարձրանում է բեմ, նա պետք է արդեն ասելիք ունենա, հանդիսատեսը զգում է ամեն մանրուք, չիմացությունը` հատկապես»: Մշակույթի կենտրոնում վստահ են՝ իրենց ցանկացած նախաձեռնություն կյանքի կկոչվի, համալսարանը ստեղծել է կառույցը և հոգում է ամեն ինչի մասին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%