Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլը:
«Պուտինը Ջոնսոնի հետ զրույցում ընդգծել է ՆԱՏՕ-ի անպատրաստ լինելը՝ ադեկվատ արձագանքելու ռուսական կողմի մտահոգություններին: Պուտինը Ջոնսոնին հայտարարել է, որ Կիևը խրոնիկ սաբոտաժի է ենթարկում Մինսկի համաձայնությունները»,- հայտնել է ՏԱՍՍ-ը: Կողմերը քննարկել են նաև ՌԴ անվտանգության ամրագրված երաշխիքների երկարատև իրավական ապահովման հարցը:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



