Պուտինը կարող է Թուրքիա այցելել փետրվարի երկրորդ կեսին
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Թուրքիա այցելել փետրվարի 2-րդ կեսին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է A haber թուրքական հեռուստաալիքը:
«Այցը, որի ամսաթիվը հայտնի կդառնա պեկինյան Օլիմպիադայից հետո, կկայանա փետրվարի երկրորդ կեսին»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո:
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը կօգտվի երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, երբ համաճարակաբանական իրավիճակն ու աշխատանքային գրաֆիկը թույլ տան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



