Ереван, 13.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


2016-ի սեքսուալ աստղագուշակը

ЛАЙФ

Աստղագուշակությունն, իհարկե, ճշգրիտ գիտություն չէ, ինպես հանրահաշիվն ու ֆիզիկան, բայց նաև ոչ էլ այնչափ երևութական, ինչպես ալքիմիան։ Հետևաբար, չարժե ամբողջությամբ ապավինել դրան, սակայն առաջարկություններ լսելը օգտակար կլինի։
Հայտնի է, որ կատարյալ զուգընկեր չի լինում, այդուհանդերձ, գոյություն ունեն նրանք, ով ավելի համատեղելի են Ձեր կենդանակերպի նշանի հետ։

Խոյ

Իսկական աշխարհակալ, նվաճող։ Հենց այն ասպետը, ում երազում է կանանց զգալի մասը․ բարի, պարկեշտ ու կրքոտ։ Մի խնդիր կա. Խոյին պետք է ամենը և միանգամից։ Երկար ձգվող սիրախաղը, սիրահետումները, համբույրները լուսնի լույսի ներքո՝ չափազանց ձանձրալի են նրա համար։ Անկողնում Խոյերը նույնքան ազդակային ու հապշտապ են, որ նման են պատանի մի տղայի, ում վերջապես կնոջ մարմնին դիպչելու թույլտվություն են տվել։ Խոյին սովորաբար չի մտահոգում, թե ինչ է զգում կինը, սակայն առաջնակարգ տղամարդու սեփական «ես»-ը բավարարելու համար, Խոյը կարող է շատ երկար, համառ, երբեմն նույնիսկ չափազանց համառ, փորձել հասցնել ընկերուհուն ցնծության։ 
Գայթակղելու ցուցումներ. խնդրեք Խոյին օգնել, և նա չի մերժի։

Ցուլ

Ցուլը խորապես համոզված է, որ սեքսն իր հետ կերջանկացնի ցանկացած կնոջը։ Սակայն իրականում կարող է լինել չափազանց ինքնավստահ։ Այսինքն, ամեն ինչ լավ է. նա կրքոտ է, դիմակայում է «մրցավազքին», բայց նրա մտքով էլ  չի անցնի հարցնել կնոջը՝ իսկ նրան հաճելի՞ է։ Նա համոզված է, որ հաճելի է, այլ կերպ չի կարող լինել։ Բացի այդ, առանձնապես չի «փայլում» երևակայությամբ և օգտվում է միայն մի քանի ավանդական դիրքերից։ Բացի այդ, հաճախ զզվող է, և դա կարող է խանգարել կնոջն ամբողջությամբ զգալ անկողնում սիրո երանգները։
Գայթակղելու ցուցումներ. Համադամասեր է իր ամբողջ էությամբ, այնպես որ համեղ ընթրիք պատրաստեք նրա համար։

Երկվորյակներ

Գրավիչ են և տպավորիչ, սակայն հաճախ հետաքրքրվում են  սեքսով միայն որպես աշխարհը ճանաչելու մի տեսակ։ Անկասկած, սիրահետելու վարպետներ են, սակայն չեն շտապում հայտնվել կնոջ հետ անկողնում, նույնիսկ եթե դուք արդեն մերկացել եք։ Երկվորյակն այնքան կարող է խոսել և պատմել ինչ-որ մի պատմություն, որ մի պահ կմոռանաք, թե ինչու եք այստեղ։ Սեքսում նախընտրում են ամեն ինչ։ Միայն թե ձանձրալի չլինի։ Եվ միգուցե, դուք զարմանաք, սակայն նրանք իրական այլասերներ են, և կնոջ հաճույքը պատվի հարց են համարում։ 
Գայթակղելու ցուցումներ. չափազանց խելացի են, այնպես որ սկզբում փորձեք գայթակղել նրանց ուղեղը։

Խեցգետին

Խեցգետինները գաղափարապաշտ են, այսինքն ամեն բան պետք է լինի սցենարին համապատասխան՝ երեկոյան զբոսանքներ լուսնի տակ, ջերմ գրկախառնություններ և քնքուշ համբույրներ, սիրո խոստովանություն և հետո միայն սեքս։ Իսկ հնարավո՞ր է հակառակը։ Իհարկե հնարավոր է, միայն թե դրանից հետո Խեցգետին ձեզ և իրեն անառակ կհամարի։ Սակայն իրականում նա միայն ձևանում է և հաճույքով նորից ու նորից կրկնի այդ «անառակի դերը», նույնիսկ տարբեր կանանց հետ։ Սեքսի մեջ Խեցգետինը բանիմաց է, համառ և գիտի, թե ինչ է ուզում։ Կանաց կարող է դուր գալ նաև այն, որ նա շատ ժամանակ է նվիրում նախերգանքին, հատկապես կրծքի շոյանքներին։
Գայթակղելու ցուցումներ. ժամադրեք Խեցգետնին որևիցե ջրավազանի մոտ՝ ջուրը  կտրամադրի  նրան ճիշտ գործողությունների։

Առյուծ

Կարծես թե կարիքը չկա ևս մեկ անգամ հիշեցնել այս նշանի մեծամտության և եսասիրության մասին, որովհետև սեքսի մեջ սա կարող է միայն դրական արդյունք տալ։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Առյուծը թույլ չի տա կասկածի տակ դնել աշխարհի լավագույն սիրեկանի մասին իր ունակությունները։ Մյուս կողմից՝ հոգու խորքում նա չափազանց ռոմանտիկ է, ինչը երբեմն խանգարում է նրան ամբողջությամբ բացվել անկողնում։ Ցուցադրել իր ունակությունները նա կկարողանա միայն իրեն համապատասխանող զուգընկերուհուն, որը նրա համար համախոհ չի լինի, սակայն միևնույն ժամանակ կուղղորդի նրան։ Ճիշտ է, ոչ բոլորն են նրան հարմար, չէ որ նա չափազանց ընտրողական է, նույնիսկ այն հարցում, որոնք անձնական բնույթ են կրում։
Գայթակղելու ցուցումներ. Գովեք, հիացեք, միան թե մի շողոքորթեք, և նա ձերն է։

Կույս

Ամեն բան լավ է՝ չհաշված, որ նրանք զզվող են և չափազանց բանական։ Կենցաղում և աշխատավայրում այս հատկանիշները միանգամայն տեղին են, սակայն ինտիմ հարցերում սա օգուտ չի բերում։ Չի օգնում նույնիսկ այս տղամարդկանց վառ երևակայությունը (կարող են զարմացնել նույնիսկ Կարիճներին), որոնք Կույսերը հազվադեպ են գործի դնում կյանքում, քանզի յուրաքանրյուր իրենց քայլը կշռադատված է։ Այսինքն, իմաստ չունի էքստրեմալ,  ծայրահեղ սեքս ակնկալել իրենց հետ։ Իսկ սպիտակ սավանով, հարազատ և մաքուր անկողնու մեջ կարող են թուլանալ և որոշ ժամանակով անջատել ուղեղը, և այդ ժամանակ դուք հնարամիտ և տաքարյուն սիրեկան կունենաք։
Գայթակղելու ցուցումներ. հետաքրքրությամբ և ուշադիր լսեք նրա բազմաթիվ պատմությունները, նույնիսկ ամենաձանձրալիները։

Կշեռք

Կշեռքները անկողնում ուշադիր են ու քնքուշ, սակայն առանց գրավչության սրության։ Պատճառը՝  հոգու խորքում թաքնված կեղծ բարեպաշտությունն է։ Դրա համար եթե ցանկանում եք ինչ որ փորձարկումներ անել, ինքներդ առաջարկեք։ Որովհետև Կշեռքները կլռեն, նույնիսկ եթե յուրահատուկ ինչ-որ բան ցանկանան։ Սակայն եթե նախաձեռնողը դուք լինեք, անչափ շնորհակալ և երջանիկ կլինեն։ Բայց չափից շատ չշեղվեք, համարյա բոլոր Կշեռքները (իրենց էլ անհասկանալի պատճառներով) անկողնային արգելքներ ունեն, որոնց նրաք խիստ հետևում են։
Գայթակղելու ցուցումներ. մի սպասեք, համարձակ արեք առաջին քայլը, օրինակ՝ հրավիրեք նրան երեկոյան զբոսանքի։

Կարիճ

Կարիճը հպարտ կրում է ամբողջ կենդանակերպի սեքս-խորհրդանիշի կոչումը։ Այս կենդանակերպի ներկայացուցիչները իսկապես սիրում են մարմնական զվարճությունները։ Ֆիզիկական մտերմությունը նրանց համար սիրային հարաբերությունների հիմքն է։ Նրանց համար գոյություն չունեն արգելքներ, նրանց չեն վախեցնում ֆետիշները, կամ այն, ինչ որ ուրիշների համար այլասերվածություն կթվա։ Սակայն ուղղակի սեքսը նրանց համար բավական չէ։ նրանք ուզում են տիրանալ ոչ միայն զուգընկերոջ մարմնին, այլեւ հոգուն, սրտին, մտքերին և ժամանակին։ Ուստի, հաշվի առեք՝ այս կարգի կիրքը երբեմն կործանիչ է, սակայն ոչ Կարիճի համար․ սա նրա համար բնական երևույթ է։ 
Գայթակղելու ցուցումներ. վառ դիմահարդարում, խորը դեկոլտե կամ կիպ գրկող զգեստ՝ Կարիճները սիրում են աչքերով։

Աղեղնավոր

Կանանց ֆավորիտ, և այս պատճառով էլ հաճախ կնամոլ։ Ինքնահավան և ալարկոտ, բայց ոչ միշտ՝ երբ տրամադրությունը տեղն է։ Պատրաստ է ջանքեր գործադրել՝ կնոջը հաճույք պարգևելու համար։ Ոգևորված ընդունում է մի ինչ-որ էկզոտիկ վայրում սեքսով զբաղվելու առաջարկը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ նա միշտ պատրաստ է տրվել սիրային խաղերին բակում, մեքենայի մեջ կամ ամայի լողափում։ Բայց ի նկատի ունեցեք՝ այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները սովորաբար հավատարմությամբ չեն առանձնանում։ Չնայած, կարող են նաև ծայրահեղ լինել և առանց սեքսի կյանք վարել։ 
Գայթակղելու ցուցումներ. ՝ինչ-որ բան առաջարկեք նրան (կարելի է նույնիսկ սաստիկ հետաքրքրաշարժ), որից նա չի հրաժարվի։

Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանը շատ հաճախ պասիվ է համարվում։ Դա նրանից է, որ Այծեղջյուրները հանդարտ են և լուրջ, ու ամենևին էլ չեն պատրաստվում ամբողջովին տրվել (ինչպես օրինակ Խոյերը)։ Սակայն եթե դուք հայտնվեք նրա անկողնում, դժվար թե ճանաչեք այդ համեստ երիտասարդին, որի հետ գնացել էիք ժամադրության։ Այնտեղ կբացահայտվի, որ երևակայությունն էլ է տեղում, կիրքն էլ․․․Բայց չարժե հուսալ, որ նա երկար ու համառորեն կփորձի ձեզ դրախտային հաճույք պարգևել։ Այծեղջյուրները շատ հաճախ չափազանց եսասեր են ու վեհության մոլուցքով են տառապում։ Այդ իսկ պատճառով միանգամից ասեք, թե ինչ եք ակնկալում նրանից։
Գայթակղելու ցուցումներ. ցույց տվեք նրան ձեր խելացիությունը, էլեգանտությունը և միանշանակ «ոչ» ասեք գռեհիկ հագուստին։

Ջրհոս

Ջրհոսն այնքան ընկերասեր է և բաց է շփվելու համար, որ երբեմն շատ բարդ է հասկանալ, թե ում է նա իսկապես համակրում։ Նրա հետ մի անկողնում հայտնվելով՝ կրքերի հույս մի ունեցեք։ Իսկ այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների դիմակայունությունը կարող է զարմացնել, սակայն չկարծեք, թե նա անընդհատ մտածելու է զուգընկերուհու հաճույքի մասին, քանի որ Ջրհոսների մեծամասնությունը եսասերներ են։ Մի հուսահատվեք, նրանք շատ հեշտությամբ են ընկնում ազդեցության տակ, ուստի չեն մերժի ձեր առաջարկը՝ մի նոր և հետաքրքիր բան փորձելու։ 
Գայթակղելու ցուցումներ. տարբերվեք ուրիշներից հագուստով, ձեր վարքով։ Ջրհոսները սիրում են երևակայական կանանց։

Ձուկ

Հավերժական հոգեկան տառապանքների սովոր Ձկները միշտ սեքսով զբաղվելիս փորձում են մի փոքր դրամա և անձնազոհություն ներդնել։ Այդուհանդերձ, Ձկները ամեն կերպ կփորձեն հասցնել կնոջը ցնծության,  միայն թե կարողանաք նրան անկողին հասցնել, որովհետև Ձկները ակտիվությամբ և համառությամբ չեն առանձնանում։ Սեքսը նրանց հետ մի փոքր ձանձրալի է և սենտիմենտալ։ Եթե Ձկները հասկանան, որ ձեզ նրանց հետ այդքան էլ լավ չէր՝ մեղավորության զգացողություն կունենան բավականին երկար ժամանակ։ Ընդհանուր առմամբ, Ձկները ջանասեր և քնքուշ զուգընկերներ են, որոնց ուղորդել է պետք՝ և հաճույքն ապահովված է։ 
Գայթակղելու ցուցումներ. պարուրվեք գաղտնիության շղարշով. Ձկներին դա գայթակղում է։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»