ԱՄՆ-ն սկսել է զորքերի տեղափոխումը Եվրոպա
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն սկսել է լրացուցիչ զորքերի տեղափոխումը Եվրոպա: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով CBS հեռուստաալիքին։
Լրագրողների տվյալներով՝ փետրվարի 3-ի ցերեկը ԱՄՆ բանակի մոտ 2000 զինծառայողներ օդ են բարձրացել Ֆորտ Բրեգ (Հյուսիսային Կարոլինա) զորամասից C-17 Globemaster ինքնաթիռով։
Մոտ 1700 զինծառայող կտեղակայվի Լեհաստանում, իսկ մնացածները ժամանակավորապես կտեղակայվեն Գերմանիայում։
Նշվում է, որ տեղափոխումն իրականացվում է Ուկրաինայի շուրջ լարվածության հետ կապված Վաշինգտոնի պատասխանի շրջանակներում։ Միևնույն ժամանակ չի նախատեսվում բուն Ուկրաինայում ամերիկացի զինվորականներ տեղակայել։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...



