Ադրբեջանցին թուրքական դրոշը պոկելու համար ձերբակալվել է
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանցի քաղաքական ակտիվիստ Ֆուադ Իսմայիլովը ձերբակալվել է Բաքվում այն բանից հետո, երբ իջեցրել է ռեստորանի մոտ կախված թուրքական դրոշը, հաղորդում է Global Voices-ը: Նշվում է, որ Իսմաիլովը կտրել է պարանը, որի վրա դրոշը դրված է եղել։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել «եղբայրական Թուրքիայի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» և ոստիկանությանը չենթարկվելու համար։ Նա դատապարտվել 30-օրյա վարչական կալանքի։ Հատկանշական է, որ Իսմայիլովն իր արարքը բացատրել է նրանով, որ դրոշը կախվել է դրա համար ոչ պատշաճ տեղում։
Ավելի վաղ ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ իրավապաշտպան Օսման Քավալի նկատմամբ հետապնդումների պատճառով։ Չնայած Քավալին ազատ արձակելու ՄԻԵԴ որոշմանը՝ նա դեռ բանտում է։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



