Ռուսաստանը պարտվեց այս փուլում. Ուկրաինայի արտգործնախարար
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Թուրքիայի հետ նախօրեին ստորագրված համաձայնագրերն անվանել է «Ուկրաինայի անկախության և զարգացման ևս մեկ ապացույց, որին հավատում են գործընկերները», հայտնում է Anadolu-ն։
Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է Թուրքիայի նախագահի Կիև կատարած այցի շրջանակներում ստորագրված 8 փաստաթղթի մասին։
«Այս շաբաթվա դիվանագիտության էությունը Թուրքիայի ղեկավարի պատմական այցն էր, որի ընթացքում մենք ստորագրեցինք Ուկրաինայի համար չափազանց կարևոր ութ փաստաթուղթ։ Նման փաստաթղթերը չեն ստորագրվում պատերազմի կամ ապակայունացման շեմին։ Այս համաձայնագրերի մշակումը ևս մեկ վկայություն է այն բանի, որ, չնայած բոլոր սարսափելի պատմություններին և սպառնալիքներին, Ուկրաինան ամուր կանգնած է իր ոտքերի վրա և վստահորեն զարգանում է, իսկ գործընկերները հավատում են Ուկրաինային», - ասել է Կուլեբան:
«Մոսկվայի ահաբեկման ռազմավարությունը չի աշխատում։ Ռուսաստանը պարտվեց այս տուրում»,- հավելել է նա: