Ереван, 19.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


«Ապրելը դարձել է ավելի լավ, ապրելը դարձել է ավելի ուրախ». ուռռա՜, ընկերնե՛ր. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարության, Հայաստանի տնտեսության մեջ կան լավ լուրեր: «2021-ի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 659 471 աշխատատեղ, ինչը կրկին բացարձակ ռեկորդ է Երրորդ հանրապետության պատմության ընթացքում: Այսինքն, Հայաստանում երբեք այդքան գրանցված աշխատատեղ չի եղել, ինչքան 2021-ի դեկտեմբերին: 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021-ին աշխատատեղերը ավելի են 37 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 977-ով», ասել է նա՝ վստահեցնելով, թե որևէ թվային մանիպուլ յացիա լինել չի կարող:

Փաշինյանի խոսքով, եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին հատ-հատ, անուն-ազգանունով կարող են նույնականացնել: Ինչպես ասում են՝ «իյա, իրո՞ք»: Մի կողմ թողնենք այն, որ Փաշինյանը արդեն իսկ մանիպուլ յացիա է արել՝ թվերն այնպես ներկայացնելով, կարծես թե իր կառավարման շրջանում ամեն տարի աճ է եղել: Նա միայն 2021 թվականի թվերն է համեմատել նախկին տարիների թվերի հետ, այլ ոչ թե, օրինակ՝ 2020 թվականը նախորդ տարվա՝ 2019 թվականի հետ, և ոչ ուշադիր լինելիս դա կարելի է չնկատել: Այդպես ԽՍՀՄ– ում էին անում, երբ բոլոր տարիների ցուցանիշները համեմատում էին նախահեղափոխական 1913 թվականի հետ, ուշադրություն դարձրեք՝ ոչ թե նախահեղափոխական 1916 թվականի կամ նախորդ տարվա հետ, այլ 1913 թվականի հետ, քանի որ այդ տարի Ռուսաստանի տնտեսական ցուցանիշները լավագույնը չեն եղել: Ինչ որ է, դա չէ կարևորը:

Կարևորն այն է, որ, ըստ Փաշինյանի, 2021-ին Հայաստանում աշխատատեղերն աճել են՝ նախորդ տարվա համեմատ 5,4 %–ով, իսկ համեմատած 2018 թվականի հետ՝ ամբողջ 9 %–ով: Այնպես չէ, որ «հեղափոխական» է, բայց վատ ցուցանիշ էլ չէ... եթե, իհարկե, այդպես է: Բնականաբար, այդ ցուցանիշները պետք է արտահայտվեն վիճակագրական այլ ցուցանիշներում: Փորձենք պարզել դա: Հենց սկզբից նշենք, որ Վիճակագրական կոմիտեի կայքում «գրանցված աշխատատեղ» կամ «աշխատատեղ» ցուցանիշ չկա: Իրոք, ի՞նչ է նշանակում «գրանցված աշխատատեղ», կարող է լինել «գրանցված աշխատատեղ», բայց, օրինակ՝ այն լինի թափուր, կամ պարապուրդի մեջ՝ այսինքն, լինի աշխատատեղ առանց աշխատողի, կամ էլ լինի աշխատանք համատեղությամբ (օրինակ՝ մեկ աշխատող հավաքարարը կարող է միանգամից 10 «գրանցված աշխատատեղ» զբաղեցնել մանր խանութներում): Ցանկացած դեպքում, ամենայն հավանականությամբ, թվերը Փաշինյանին տրամադրել են «պատկան» գերատեսչությունները: Բայց ո՞ր թվերը: Օրինակ՝ պետական հիմնարկները (ամենայն հավանականությամբ, նաև մասնավորները) տարեվերջին մի քանի թիվ են ներկայացնում:

Մասնավորապես, մեր հարցին վերաբերողներից է հաստիքների թիվը, այսինքն՝ աշխատատեղերը, զբաղեցրած հաստիքները և, առանձին կետով, փաստացի աշխատողների թիվը: Ընդ որում, այս բոլոր թվերը կարող են տարբեր լինել: Հիմա հարց. ո՞ր թիվն է տրվել վարչապետին: Ի դեպ, ԱՎԾ–ի կայքում նշվում է մի քանի պատճառ, թե ինչո՞ւ իրենց և պետեկամուտների կոմիտեի ներկայացրած թվերը կարող են չհամընկնել: Մի քիչ տրամաբանական չէ, բայց թողնենք դա, ընդունենք, որ պետեկամուտների կոմիտեի ներկայացրած թվերը ճիշտ են: Իսկ ՎԿ–ն հաշվարկում և ըստ տարիների ներկայացնում է երկրի ընդհանուր «Աշխատուժ»–ը, դրա մասնաբաժին կազմող «Տնտեսապես ակտիվ բնակչություն»–ը և, համապատասխանաբար, ըստ դրա, «Աշխատուժի մասնակցության կամ տնտեսական ակտիվության մակարդակ»–ը տոկոսներով:

Իսկ «Տնտեսական ակտիվության մակարդակ»–ի ի՞նչ աճ է արձանագրվել Հայաստանում վերջին չորս տարում: Եթե «աշխատատեղերը» աճել են ամբողջ 9 %–ով, ապա գոնե դրա կեսի չափով պետք է աճի «Տնտեսական ակտիվության մակարդակ»–ը: Իսկ ի՞նչ ունենք... 2021–59,8 % , 2020–58,5 % , 2019–59,9 % , 2018–58,9 %: Այսինքն, համարյա չկա փոփոխություն: Չկա փոփոխություն նաև գրանցված գործազրկության ցուցանիշներում, որը ևս պետք է թեկուզ մի քանի տոկոսով պակասած լիներ (2021– 61200 անձ, 2020–60900 անձ, 2019–63400 անձ, 2018–67700 անձ), ավելին՝ 2020 թվականի համեմատ 2021 թվականին գործազուրկների թիվը աճել է 300-ով: Հիմա հարց. արդո՞ք կա մանիպուլ յացիա, ո՞ւմ հավատանք... Իսկ գուցե ոչ էլ հետևե՞նք այդ թվերին... Ուղղակի նայենք մեր շուրջը, մարդկանց, և ամեն ինչ պարզ կդառնա:

Իոսիֆ Ստալինը 1935 թվականին է ասել իր հանրահայտ խոսքը. «Ապրելը դարձել է լավ, ապրելը դարձել է ուրախ» («Жить стало лучше, жить стало веселее»): Ըստ որոշ մեկնաբանների, այդ արտահայտության «չար հեգնանքն» այն է, որ այն ասվել է 1930-ականների վերջի զանգվածային բռնաճնշումներից առաջ: Ըստ Ստալինի գործունեությունը քննադատողների, նա իր «կեղծ լավատեսությամբ» փորձում էր «ինչ- որ բան» ներկայացնել որպես դրական երևույթ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank