Ереван, 03.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրական քայլերի փոխարեն իմիտացնում են բուռն գործունեություն. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

politnavigator.net–ը «Ռազմական բարեփոխումը Հայաստանում. Փաշինյանը ո՞ւր կտանի հայկական բանակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է բանակի արդիականացման և վերազինման մասին, որը պետք է զինված լինի ամենաժամանակակից զինատեսակներով, պետք է կրճատի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվելու հատուկ նշանակության տարբեր ուժերի ստեղծմանն ու զարգացմանը: Նախատեսվող բարեփոխման շրջանակներում կառավարությունն արդեն որոշում է կայացրել զինծառայության համար կին ներկայացուցիչներ ընդունելու մասին։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, հանրապետությունը հնարավորինս արագ պետք է ստեղծի բարձր պրոֆեսիոնալիզմի բանակ։ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը հստակ ցույց տվեց, որ Հայաստանին իրոք անհրաժեշտ է զինված ուժերը բարեփոխել մի քանի ուղղություններով, վերանայել ուժն ու սպառազինությունը ։

PolitNavigator-ը փորձել է պարզել, թե որքանո՞վ են իրատեսական Նիկոլ Փաշինյանի՝ հայկական բանակը բարեփոխելու ծրագրերը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության անկայուն վիճակը։ «Ռազմական բարեփոխումների մասին հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ոգով են, որոնք իրական քայլերի փոխարեն իմիտացնում են բուռն գործունեություն։ Բարեփոխումների մասին շատ են խոսում, բայց իրականում այդ ոլորտում իրական քայլեր չկան։ Չկա ռազմական բարեփոխումների տարրական հայեցակարգ, չկա պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի այն։ Միայն ամպագոռգոռ հայտարարություններ, որոնք կոչված են շոյել ժողովրդի ականջները»,- ասել է քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը։

Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները, հայտարարելով իրենց բարեփոխումների մասին, կփորձեն չեղարկել ժամկետային զորակոչը՝ ծառայության մեջ թողնելով միայն պայմանագրային զինծառայողներին։ «Ներկայիս իշխանությունները չեն հրապարակել բարեփոխումների ծրագիրը։ Պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին խոսելը կարող է ամեն ինչ նշանակել։ Օրինակ՝ կառավարությունը կարող է չեղարկել պարտադիր զորակոչը և ծառայության թողնել արդեն այնտեղ գտնվող պայմանագրային զինծառայողներին։ Իսկ դրանք 10 հազարից ավելի են։ Ստացվում է, որ ժամկետայիններ չկան, և բանակը կարելի է անվանել «պրոֆեսիոնալ», քանի որ այնտեղ միայն պայմանագրայիններ են։ Նաև նման կրճատման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ պետք չեն»,– ասել է նա։

Հարց. - Բարեփոխումների իրականացումը միշտ փոխկապակցված է հսկայական ֆինանսական ծախսերի հետ։ Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց կգա ֆինանսավորումը:

Պատասխան. -Գործող իշխանությունը չի վարանում պարտքով գումար վերցնել, երբ դրա կարիքն ունի։ Օրինակ՝ եթե մինչև 2018 թվականի ապրիլը Հայաստանի պետական պարտքը կազմում էր 6,8 միլիարդ դոլար, ապա Փաշինյանի իշխանության պաշտոնավարման երեքուկես տարվա ընթացքում այն ավելացել է 40 տոկոսով՝ գերազանցելով 9 միլիարդը։

Հարց. -Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա մտածում բանակը բարեփոխելու մասին, այլ ոչ թե Ղարաբաղյան պատերազմից առաջ։

Պատասխան. -Պատերազմից առաջ նա բազմիցս խոսել է ռազմական ոլորտի ձեռքբերումների մասին, օրինակ՝ որ սնունդը բարելավվել է, ռազմական մատակարարումների ծավալը կտրուկ աճել է և այլն։ Բայց պետք է նշել, որ ռազմական պայմանագրերի հիմնական մասը կնքվել է նախորդ իշխանության օրոք։ Մյուս կողմից՝ նախկին իշխանությունների օրոք ընդունված՝ բանակի վերազինման ծրագիրը չեղարկվել է նոր իշխանությունների գալուստով, ինչը, բնականաբար, վատ ազդեցություն է ունեցել պատերազմի ժամանակ։

Հարց. -Ի՞նչ է հիմա իրենից ներկայացնում Հայաստանի բանակը։ Որո՞նք են նրա ամենաթույլ և ուժեղ կողմերը՝ համեմատած իր հարևանների և հակառակորդ Ադրբեջանի հետ։

Պատասխան. -Չնայած Ղարաբաղյան պարտված պատերազմին, հայկական բանակը դեռևս գործոն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով Ալիևը պարբերաբար հարձակվում է հայկական բանակի վրա։ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ հայկական բանակը հիմա էլ տարածաշրջանային լուրջ գործոն է, և եթե իշխանության գան ազգային ուժեր, ապա կկարողանան արագ վերականգնել բանակը այնպես, որ Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել նրա հետ։

Հարց. -Ի՞նչ ցույց տվեց պատերազմը Ղարաբաղում։ Ի՞նչ թերություններ պետք է բարեփոխվեն/բարելավվեն, և արդյո՞ք Փաշինյանը դա խոստանում է։

Պատասխան. -Պատերազմում կրած պարտությունը գործող իշխանությունների քաղաքականության արդյունքն էր՝ և՛ պաշտպանական, և՛ դիվանագիտության, և՛ գաղափարախոսության, և՛ այլ ոլորտներում։ Ընդ որում, պատերազմից հետո էլ ճիշտ եզրակացություններ չեն արվել։ Սա քաղաքականության խնդիր է։ Իշխանությունները հայտարարել են, որ գալու է խաղաղության դարաշրջան, և հավանաբար դրա համար են թուլացնում բանակը՝ հուսալով, որ դրանով կհանդարտեցնեն ագրեսորին։

Հարց. -Ո՞ւմ աջակցությամբ է Փաշինյանը պատրաստվում արդիականացում իրականացնել։ Կա՞ վտանգ, որ բարեփոխումը կգնա արևմտյան զենք գնելու և ՀԱՊԿ-ից հեռանալու ճանապարհով։

Պատասխան. -Չեմ կարծում, որ մոտ ապագայում ՀԱՊԿ-ից շեղում կլինի։ Հայաստանի իշխանություններն այժմ շատ սահմանափակ են այդ հարցերում թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական տեսակետից, մինչդեռ Ռուսաստանը հնարավորություն է տալիս ձեռք բերել ժամանակակից սպառազինություն ցածր գներով։ Բայց զինված ուժերի բարեփոխման հարցում արևմտյան օրակարգն արդեն ակնհայտ է։ Մասնավորապես, դա զորակոչի կրճատման և բանակում կանանց թվի ավելացման հայտարարված նպատակներն են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуИсторическая память и современные рубежи: в Ереване состоялась премьера документального фильма «Граница»30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в Иране