Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
ОБЩЕСТВОԱյսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ձորի եզրին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Վարդանյանի անվամբ անձնագիր և վարորդական իրավունքի վկայական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք նա է եղել վարորդը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



