Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին շարունակական աջակցության համար
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ տիրող իրադրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Հեռախոսազրույց եմ ունեցել Շառլ Միշելի հետ: Քննարկել ենք Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը և դրա դեէսկալացիան՝ գոյություն ունեցող բոլոր ձևաչափերի շրջանակում: Դիվանագիտական ջանքեր ենք գործադրում խաղաղության վերականգնման համար: Շարունակում ենք գործնական համագործակցությունը բոլոր ուղղություններով: Շնորհակալ եմ Եվրամիությանն Ուկրաինային ցուցաբերած շարունակական աջակցության համար»,- նշել է նա:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...



