Bild. Ռուսաստանը ծրագրում է Ուկրաինան միացնել Միութենական պետությանը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինական տարածք «ներխուժումից» հետո Ռուսաստանը կստեղծի «ժողովրդական ռադա», Գերագույն ռադան կհայտարարվի անօրինական և Ուկրաինան կմիացնի Միութենական պետությանը։ Այս մասին հայտնում է գերմանական Bild թերթը՝ վկայակոչելով արտասահմանյան հետախուզության զեկույցը։
Հրատարակությունը պնդում է, որ Ռուսաստանը նախատեսում է դաշտում լիկվիդացնել ուկրաինական բանակը, այնուհետև պաշարել խոշոր քաղաքները և ակտիվացնել դրանցում տեղադրված գործակալական բջիջները, որոնք իրենց հերթին պետք է ստեղծեն ռուսամետ ղեկավարություն։
Դրանից հետո ՌԴ իշխանությունները իբր կստեղծեն «ժողովրդական ռադա» հատուկ ծառայությունների ընտրությունն անցած ներկայացուցիչներից։
Ուկրաինայում Մոսկվայի կողմից հաստատված խամաճիկ կառավարությունը, պնդում է Bild-ը, կհայտարարի արտակարգ դրություն և կստեղծի ճամբարների համակարգ այլախոհ ուկրաինացիների համար: Այս «կառավարությունը» պետք է նաեւ «պայմաններ ստեղծի Ռուսաստանին միանալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու համար»։
Պարբերականի տվյալներով՝ «լիամասշտաբ ներխուժում» կարող է տեղի ունենալ այս տարվա փետրվարին։