Կիևն առաջարկել է Բաքվին օգտագործել իր գազի պահեստարանները
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի գազի ստորգետնյա պահեստարանների օգտագործումը «Հարավային գազային միջանցքի» շահագործման ժամանակ կօգնի ամրապնդելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովը, փոխանցում է РИА Новости-ն:
««Հարավային գազային միջանցքն» էական բեկում է եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ուկրաինայում գազի հսկայական ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող է օգնել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների հարցում և ամրապնդել տարածաշրջան բնական գազի մատակարարման հուսալիությունը»,- ասել է Դեմչենկովը:
Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել էր, որ «Հարավային գազային միջանցքը» կարող է տարանցում ապահովել մեծ թվով երկրների համար:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



