Նավթը վաճառվում է առանց որեւէ դինամիկայի
ЭКОНОМИКАՆավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան սակարկվում են առանց մեկ դինամիկայի՝ նախորդ աճուրդային օրվա 2 տոկոսով աճից հետո: Brent-ը 2014 թվականի հոկտեմբերի 6-ից ի վեր առաջին անգամ վաճառվում է մեկ բարելի դիմաց 93 դոլարից բարձր, վկայում են աճուրդային տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 0.21 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 93.47 դոլարի, WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.29 տոկոսով՝ հասնելով 92.04 դոլարի։
Երկուշաբթի առավոտյան նավթի շուկայում ոչ միանշանակ դինամիկա է նկատվում նախորդ նախորդ աճուրդային օրը գների 2 տոկոսից ավել բարձրացումից հետո: Brent տեսակի նավթը 2014 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ վաճառվում է բարելի դիմաց 93 դոլարից բարձր գնով: Ներդրողների նման լավատեսությանը նպաստել են ՕՊԵԿ+-ի նիստի արդյունքները, որում դաշինքը որոշել է պլանից դուրս չավելացնել արդյունահանման ամսական ծավալը։