Լուկաշենկոն պատմել է Պուտինի տված, բայց մինչև հիմա չիրագործված խոստման մասին
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին գնդապետի կոչում շնորհել, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։ Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
Հեռուստահաղորդավարը հետաքրքրվել է, թե Լուկաշենկոն ի՞նչ զինվորական կոչում ունի և «ի՞նչ կա նրա ուսադիրների վրա»։ Բելառուսի ղեկավարը պատասխանել է, որ ինքը փոխգնդապետի կոչում ունի, իսկ ուսադիրներին զինանշան կա։
«Ես չեմ կարող կախել գեներալիսիմուսի կամ գեներալի աստղը։ Պուտինը գնդապետ է, նա ինձ խոստացել է գնդապետի կոչում տալ, բայց մինչև հիմա չի շնորհել»,- պատմել է Լուկաշենկոն։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



