Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բռնազավթված տարածքներում մեր սրբավայրերի վրայից գրեթե ամբողջապես մաքրվել են հայկականության հետքերը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանում հայտարարել են Արցախից բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքը ոչնչացնելու գործընթացի մասին: Ավելին՝ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը, ինչպես հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարարը, զբաղվելու է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու գործով»։

«Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ հայտարարությունը հայկականությունը ոչնչացնելու պետական քաղաքականության հերթական օրինակն է: «Այդ քաղաքականությունը Ադրբեջանը մշտապես է վարել: Երկու օր առաջ Ֆրանսիայի խորհրդարանի իմ գործընկերներն ինձ հայտնել են թուրք պատգամավորներից ունեցած տեղեկության մասին, ըստ որի՝ թե՛ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու, թե՛ մեր մյուս սրբավայրերի վրայից արդեն գրեթե ամբողջապես մաքրվել են հայկականության բոլոր հետքերը: Խոսքը հատկապես մեծ սրբավայրերի մասին է, որոնք մեզ համար հատուկ նշանակություն են ունեցել: 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ավելի քան 100 եկեղեցիներ, խաչքարեր ու սրբավայրեր են մնացել: Ինքս քանիցս դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, բայց իրենց պատասխանը հետևյալն է. ասում են՝ մենք կարող ենք մուտք գործել այդ տարածքներ միայն պետության համաձայնությամբ, մինչդեռ գիտենք, որ Ադրբեջանն իր համաձայնությունը չի տալիս»,-ասաց նա՝ շեշտելով այս ամենին զուգահեռ ՀՀ-ից հստակ քայլերի բացակայության մասին:

«Ես մի րոպե անգամ չեմ կասկածում, որ այս իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի օրակարգը, և իրենց համար այդ հարցերը բարձրացնելը տհաճ է ու դիսկոմֆորտ: Իշխանություն չկա, բայց ո՞ւր են այլ քաղաքական ուժերը: Ո՞ւր են այն քաղաքական գործիչները, անհատները, որոնք միջազգային կառույցներում կապեր ունեն: Բացառություն են մի քանի անձեր, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատում են միջազգային հանրության հետ՝ այդ գործընթացների վրա որևէ լծակ ու մանդատ չունենալով: Թեպետ նրանք միայնակ ոչինչ չեն կարող անել, բայց գոնե աղմուկ բարձրացվում է»,-ասաց նա՝ նշելով, որ խորհրդարանական ընդդիմության կողմից ևս մշակութային կոթողների վերաբերյալ որևէ կոնկրետ քայլ չի իրականացվում միջազգային կառույցներում:

Ըստ Զոհրաբյանի, իշխանության ու քաղաքական մյուս ուժերի հստակ արձագանքի դեպքում միջազգային հանրության վրա ճնշումը մեծ կլիներ: «Այդ դեպքում միջազգային հանրությունը ոչ թե «գալչկայի» համար 4-5 ամիսը մեկ մի հայտարարություն կաներ, այլ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով՝ թույլ կտար, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու միջազգային կառույցների դիտորդական առաքելությունները լինեին բռնազավթված տարածքներում, մոնիթորինգի ենթարկեին մշակութային արժեքները, ու դրանք հնարավոր կլիներ փրկել: Իսկ այս իրավիճակում մենք մի քանի ամիս հետո չենք ունենալու Արցախի մշակութային ժառանագության հայկականությունը: Ես չեմ ասում՝ մի քանի տարի հետո, ասում եմ՝ մի քանի ամիս հետո, որովհետև ֆրանսիացի իմ գործընկերներից ինձ անընդհատ փոխանցում են տեղեկություն այն մասին, որ այդ աշխատանքային խումբը շատ օպերատիվ է աշխատում:Ավելին՝ այդ աշխատանքային խմբում փորձագետի կարգավիճակով ներգրավված են եվրոպացի «գիտնականներ», որոնք Ադրբեջանի նավթի ու խավիարի դիմաց արդեն իսկ պատրաստվում են չակերտավոր հետազոտություններ անել ու ասել, թե այդ ամենն իբրև ալբանական ժառանգություն է ու հայկականության հետ որևէ կապ չունի»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև արդեն վավերացված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին», այս վտանգավոր գործընթացներին զուգահեռ տարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգին, փետրվարի 24-ին սպասվելիք հերթական հանդիպմանը: «Ընդհանուր առմամբ, առաջիկա ամիսներին շատ արագ ստորագրվելու ու վավերացվելու է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը: Թուրքիան բացելու է սահմանը, որովհետև սահմանը մենք չենք փակել՝ այն միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից: Ինչ վերաբերում է նախապայմաններին, ապա, այո, հայկական կողմը որևէ նախապայման չունի, բայց թուրքական կողմը շարունակում է պնդել իր նախապայմանները, որոնցից մեկն արդեն լուծված է, այն է՝ Արցախի հարցի լուծում՝ հօգուտ Ադրբեջանի: Թուրքիան նաև մի քանի նոր նախապայման է ավելացրել: Բացի Հայոց ցեղասպանության հարցից հրաժարվելու նախապայմանից, Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանը ներազդի սփյուռքյան կառույցների վրա, որ նրանք դադարեն ճնշել ԱՄՆ Սենատին Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչ վերաբերում է «Շուշիի հռչակագրին», ապա ենթատեքստերը շատ վտանգավոր են: Այդ հռչակագրի հիմնական թիրախը, բնականաբար, Հայաստանն է: Ընդհանուր առմամբ, մենք ունենք իրավիճակ, երբ ՀայաստանԹուրքիա այդ օրակարգը բացարձակապես տեղավորվում է Թուրքիայի շահերի շրջանակում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%