Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրա­նը նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյուն է նա­խա­պատ­րաս­տում Անդր­կով­կա­սում. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

Regnum.ru-ն գրում է, որ Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին, որն զբաղվում է տնտեսական հարցերով, ասել է, որ ապրիլ-մայիսին Սոֆիայում նախատեսվում է անցկացնել Պարսից ծոց-Սև ծով միջանցքի համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը։ Ճիշտ է, դեռ փաստ չէ, որ դրանք կավարտվեն վերջնական համաձայնագրի ստորագրմամբ, բայց հիշեցնենք, որ Թեհրանի հետ մեկտեղ այդ գործընթացին մասնակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը։ Անցած տարեվերջին Բաքվի և Թբիլիսիի հետ համագործակցելով՝ Իրանից Սև ծով բեռներ տեղափոխելու փորձնական ծրագիր է իրականացվել։

Տարանցիկ երթուղու շրջանակում արդեն չորս ամիս է, ինչ իրանական ապրանքների փորձնական բեռներ են ուղարկվում ադրբեջանական Աստարայից դեպի Սև ծովի վրացական նավահանգիստներ։ Այնտեղից բեռնանավերով բեռները անցնում են Սև ծովով և շարժվում դեպի բուլղարական նավահանգիստներ (Բուրգաս և Վառնա), որից հետո էլ՝ ցամաքային ճանապարհով դեպի Հունաստան, իսկ այնտեղից՝ Եվրամիության այլ երկրներ: Այդ կապակցությամբ Իրանը մտադիր է երկրի հարավում գտնվող Օմանի ծովի և Պարսից ծոցի իր նավահանգիստները միացնել Կասպից ծովում գտնվող նավահանգիստների հետ երկաթուղային ցանցով։

Այսպիսով, միջանցքը կմիացնի չորս առանցքային ծովային ավազանները՝ Պարսից ծոց և Օմանի ծով (Իրան), Կասպից ծով (Իրան և Ադրբեջան), Սև ծով (Վրաստան և Բուլղարիա), Միջերկրական ծով (Հունաստան): Կարևոր է նաև նշել, որ Իրանի տարածքով են անցնում Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքը, ՀյուսիսՀարավ միջազգային տրանսպորտային միջանցքը և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը: Բացի դա, իրանցի փորձագետներն առաջարկում են այս բոլոր դեպքերում համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ Թեհրանն ունի իր սեփական պատճառները Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծումը խթանելու համար: Դա դեպի Եվրոպա տարանցման Թուրքիայից կախվածությունը նվազեցնելու համար է: Այն, ինչը ևս ստիպում է Թեհրանին այլընտրանքներ փնտրել, այսպես կոչված, «Միջին միջանցքն» է, որը քարոզում է Անկարան։

Հնարավոր է, որ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը սկսի աշխատել Զանգեզուրի միջանցքից առաջ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը պետք է կապի Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Ուստի Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծելու Իրանի ցանկությունը կապված է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Անդրկովկասում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Նշենք նաև, որ Նախիջևան-Երևան երկաթուղային երթուղին կարող է փոխարինել ներկայումս օգտագործվող Երևանից դեպի Իրանի սահմանին գտնվող Մեղրի քաղաք թանկարժեք և բարդ երթուղուն։ Այդ տարանցիկ կապի ապահովումը կարևոր քայլ կլինի Պարսից ծոց-Սև ծով միջանցքի լիարժեք իրականացման ուղղությամբ։

Իրանի ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային կազմակերպության Միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթիի խոսքով, նախատեսվում է քսան տարվա ընթացքում հասնել տարեկան 50 միլիոն տոննա բեռնափոխադրման։ Եթե դա տեղի ունենա, ապա, թուրք փորձագետ Էնգին Օզերի կարծիքով, «ժամանակն է խոսել Անդրկովկասում որակական աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին»։ Իրանը կկապվի Ռուսաստանի հետ, Հայաստանը կկարողանա ավելի ակտիվ առևտուր անել հարևան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ։ Ստեղծվող տարածաշրջանային ձևաչափում միակ խնդիրը կարող է լինել Վրաստանը, որն, ի դեպ, դեռ չի մասնակցում 3+3 հարթակին (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան): Սակայն Թբիլիսին դեմ չէ մասնակցել Պարսից ծոցՍև ծով միջանցքի ծրագրին։ Իր հերթին Իրանը դիտարկում է Ռուսաստանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքով ոչ միայն դեպի Սև ծով, այլ նաև Բալթիկ ծով մուտք գործելու գաղափարը։

Սակայն իրադարձությունների այդ ընթացքը կարող է ձեռք չտալ Արևմուտքին, որը մտադիր է շարունակել, այսպես կոչված, զսպող ազդեցությունը Թեհրանի վրա։ Հնարավոր է, որ այդ գործում հենց Վրաստանը օգտագործվի որպես տրոյական ձի: Վաշինգտոնը Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի հետ կապված կարող է օգտագործել փորձված մարտավարությունը. նախ՝ իրանցիներին և չինացիներին հնարավորություն կընձեռի ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքային նախագծում (ինչպես Գազպրոմը Հյուսիսային հոսք 2-ի դեպքում), այնուհետև խնդիրներ կստեղծի՝ ստիպելով անընդհատ դրանց լուծումները փնտրել, և կավելացնի ներդրողների ծախսերը:

Մինչդեռ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը ավելի քան երկու անգամ ավելի կարճ է, քան Սուեզի ջրանցքով անցնող երթուղին, իսկ բեռնարկղների առաքումով նաև շատ ավելի էժան է։ Ռուսաստանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» նախագիծը չափազանց դանդաղ է իրականացվում, հետևաբար Թեհրանը կարող է ներգրավել նաև Հնդկաստանին, Օմանին և ապագայում նույնիսկ Իրաքին ու Սիրիային։ Վերջին շրջանում Թեհրանը աշխարհաքաղաքական հաջող քայլեր է անում։ ՇՕՍ-ին անդամակցելու նախաձեռնությունը և ԵԱՏՄ-ին միանալու հեռանկարն իրականացնում է Եվրասիական տնտեսական միության մաս դառնալու Իրանի վաղեմի երազանքը։

Պարսից ծոց-Սև ծով միջանցքի նախագծի հաջող իրականացումից հետո Իրանը, անշուշտ, կդառնա աշխարհաքաղաքական խոշոր խաղացող Մերձավոր Արևելքի քարտեզի վրա։ Եվ դա ոչ միայն նրա, այլ նաև Թեհրանի գործընկերների՝ Ռուսաստանի ու Չինաստանի համար է ձեռնտու: Այսպիսով, եթե Իրանը հաջողի, դա լուրջ հարված կլինի ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնություններին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կարևորությանը Սև ծովում, որպես հիմնական լոգիստիկ հանգույցի, ապա այն չի նվազի, այլ հակառակը՝ ռուսական նավահանգիստներում կավելանա բեռնահոսքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами