Դեմբելեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան
СПОРТ«Տոտենհեմի» և Բելգիայի հավաքականի նախկին խաղացող Մուսա Դեմբելեն ավարտել է կարիերան, հայտնում է Het Laatste Nieuws-ը։
34-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը չինական «Գուանչժոու Սիթին» էր, որի կազմում նա խաղացել է 2019-ից 2021 թվականներին։
Կիսապաշտպանը, ով Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 82 խաղ, նախատեսում է բնակություն հաստատել հայրենի Անտվերպենում ու ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։
Դեմբելեն իր կարիերան սկսել է «Ժերմինալում», իսկ ավելի ուշ խաղացել է «Վիլեմ II», «ԱԶ», «Ֆուլհեմ», «Տոտենհեմ» և «Գուանչժոու» թիմերում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



