Գուրցկայան բացատրել է, թե ինչպես է ապրում առանց տեսողության
ЛАЙФԵրգչուհի Դիանա Գուրցկայան արդեն երկար տարիներ հանդես է գալիս մուգ ակնոցներով. նա բնածին կուրություն ունի։ «Միասին» հաղորդման եթերում նա պատմել է, թե ինչպես է ապրում առանց տեսողության:
43-ամյա արտիստի խոսքով` ինքը հազվադեպ է կարողանում ինչ-որ բան անել առանց արտաքին օգնության և սովոր է, որ իրեն օգնություն են ցուցաբերում: «Եթե ինձ օգնեն, ապա ես նրանց անչափ շնորհակալ եմ։ Ինձ, անշուշտ, օգնել են։ Երազելը մի բան է, բայց երբ մոտակայքում կան մարդիկ, ովքեր ստեղծում են ամեն ինչ, որպեսզի դու հնարավորություն ունենաս ավելի առաջ գնալ», - կիսվել է նա:
Գուրցկայան ընդգծել է, որ կուրությունը խնդիր չի համարում և իրեն նորմալ է զգում։ «Ես օգտագործում եմ «ֆիլմ դիտեցի», «նայեցի ժամացույցին» բառերը։ Յուրաքանչյուր ոք ունի իր ներաշխարհը, որով նայում է: Չեմ կարող ասել` «Ես զգացի ժամացույցը»: Ինձ համար այս խոսքերն ընդունելի են՝ ֆիլմ դիտել, գիրք կարդալ և այլն»,- բացատրեց նա: