Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երկրի իմիջը ամենացածր մակարդակին է. իշխանությունն անհեռատես, նաև անողնաշար արտաքին քաղաքականություն է վարում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ զրուցել ենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից արդեն վավերացված «Շուշիի հռչակագրից» բխող վտանգների, ՀՀ-ի՝ այսօր ունեցած միջազգային դիրքից բխող խնդիրների մասին, անդրադարձել նաև Թուրքիայից ստացած հրավերներին:

Գառնիկ Դավթյանը, անդրադառնալով նախ ՀՀ միջազգային դիրքին, «Փաստի» հետ զրույցում մի քանի խնդիր է առանձնացրել:«Պետություններն իրենց հեղինակությունն ընդհանրապես կառուցում են ոչ թե միջազգային որևէ պետության հետ պայմանագիր կնքելով կամ անդամակցելով որևէ միջազգային կազմակերպության, այլ իրենց գործողություններով ու իրենց պարտավորությունները կատարելով: Էլ չեմ խոսում այն մասին, որ որևէ երկրի հետ սերտ հարաբերություններ ունենալու դեպքում պետք է առաջնորդվել առնվազն մեջքից չխփելու տրամաբանությամբ: Նախքան իշխանության գալը, կապիտուլ յանտը նշում էր, թե ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ, ՀԱՊԿ-ը մեզ պետք չէ, հակառուսական և պրոարևմտյան հայտարարություններ էր անում: Իսկ իշխանության գալուց հետո իբրև թե փորձեց հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, բայց կա փաստ առ այն, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում բազմաթիվ լուրջ ու աններելի սխալներ թույլ տվեց»,-ասաց մեր զրուցակիցը:

Թվարկելով ճակատագրական սխալների մասին՝ նա հիշեցրեց նաև Արցախում արված անպատասխանատու հայտարարությունները: «Միջազգային հանրությունն առաջնորդվում է ոչ թե պետության մի ֆիգուրով, այլ պետության իշխանությամբ, նրա կողմից տարվող քաղաքականությամբ ու թե որքանո՞վ են խոստումները կատարվում: Ի վերջո, ավտորիտար երկրների ղեկավարների բազմաթիվ օրինակներ կարող ենք հիշել, որոնք ևս փորձել են մեջքով կանգնել միջազգային հանրությանը կամ փորձել են երկու լարերի վրա խաղաղ: Փաշինյանն, օրինակ՝ սկզբում ասում էր՝ «ԼՂ ժողովուրդն ինձ որպես վարչապետ չի ընտրել, ես չեմ կարող իրենց անունից խոսել», իսկ հետո գնում էր Արցախ ու ասում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Օրինակները բազմաթիվ են, բայց բոլոր այդ հայտարարությունները չէին կարող անհետևանք մնալ: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը Հայաստանին պատերազմ բերեց: Իսկ պատերազմից հետո կար ընկալում, որ պարտված ղեկավարը չի կարող մնալ իշխանության ու շարունակել ապապետական քաղաքականությունը: Բայց, արի ու տես, հաշվի առնելով պառակտված հասարակության հանգամանքը, խաղալով նաև մարդկանց հոգեբանական թույլ լարերի վրա, նաև կեղծիքներով Փաշինյանը կարողացավ մնալ իշխանության: Հայաստանում ղեկավար է մի անձ, որը տապալել է ԼՂ բանակցային գործընթացը, տապալել է թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման ուղին և ոչ մի գործընթացում արձանագրված հաջողություն չունի:

Միայն խոսքեր են, որոնք ավելի շատ քանդում են հարաբերությունները, քան կառուցում նոր հարաբերություններ՝ ավելի մեծ տեսլականով: Միջազգային հանրության մոտ չէր կարող այս փաստը նորմալ համարվել: Ես չեմ խոսում այն մասին, որ հայերենով Facebook-ում գրառումներ են անում ու փորձում դիվանագիտական քայլով ժողովրդի սերը շահել: Խոսքը հստակ ընկալումների մասին է: Հետևաբար, այս բոլոր գործողությունները բերեցին նրան, որ խնդիրը միայն ՀՀ-ի՝ արտաքին աշխարհի առաջ միջազգային իմիջը կորցնելը չէ: ՀՀ-ի շուրջ կատարվող գործողությունները բխում են առաջին հերթին միջազգային հանրության շահերից: Խոսքը նախ պարտված պետություն լինելը շահարկելու մասին է: Խոսքը նաև կապիտուլ յանտ իշխանությանը՝ չասեմ աջակցելու, բայց որևէ կերպ գահին պահելու մասին է, որ նոր կապիտուլ յացիաների գնա, այսինքն՝ նոր զիջումներ կատարի՝ ելնելով թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրության շահերից:Ընկալումներն այս իմաստով բավականին բացասական են. մեր երկրի իմիջը գտնվում է երբևէ եղած ամենացածր մակարդակին»,ասաց Գ. Դավթյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ դժվար է ասել, թե այս խարխլված իրավիճակից վերականգնվելու համար որքան ժամանակ է հարկավոր լինելու: «ՀՀ ներկայիս իշխանությունն ապիկար, անպատասխանատու, անհեռատես ու անողնաշար արտաքին քաղաքականություն է վարում: Այս բոլոր հայտարարությունները, այդ թվում ՝ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու՝ Անկարայի հրավերն ընդունելչընդունելու քննարկումները ինձ մի բան են հուշում. ՀՀ-ն ոչ թե ՀՀ իշխանությունը, այլ որևէ երրորդ ուժ է ղեկավարում: Չեմ ուզում անվանակոչել՝ ասել թուրքական, ադրբեջանական կամ արևմտյան ուժ, բայց ակնհայտ է, որ այդ ուժը հակահայկական է: Իրենք անգամ պատերազմից հետո խելքի չեկան, չհասկացան, որ պետք է ժողովրդի հետ աշխատել, հանրությանը բացատրել իրենց որոշումները, դրանց կայացման ճանապարհին չանտեսել, չարհամարհել ժողովրդին, որովհետև, ինչպես կապիտուլ յանտն էր ասում, Հայաստանում 3 մլն վարչապետ կա: Բայց մենք այլ ընկալումներ ենք տեսնում, չենք տեսնում հստակ հայտարարություններ, ավելին՝ քաղաքական զարգացումների մասին թշնամական պետություններից ենք իմանում: Այս ամենը վկայում է, որ այս իշխանությունը որոշում կայացնող չէ, զուտ կամակատար է, ՀՀ-ի ղեկին է՝ ծառայելու արտաքին հակահայկական շահերին: Այլ հարց է՝ դրանք կլինեն տարածքային զիջումների՞, թե՞ որոշ պետությունների դեմ աշխատելու նախապայմանների տեսքով: Ի դեպ, երբևէ ՀՀ-ում հակառուսական նման բարձր ֆոն չի եղել, որը գնալով ավելի է խորանում»:

Գառնիկ Դավթյանի խոսքով, այս համատեքստում, իհարկե, չպետք է մոռանանք, որ կա նաև Արցախյան խնդիր, ինչի մասին, նրա դիտարկմամբ, այս իշխանությունն ընդհանրապես չի խոսում. «Ես տեղեկություններ ունեմ, որ նրանք պարզապես ձեռքները լվացել են Արցախից՝ ասելով՝ դուք եք ձեր գլխի տերը, գումար կհատկացնենք, բայց ավելին չենք անի: Սա ևս վկայում է, որ այս իշխանությունը հայկական շահին չի ծառայում: Ես չեմ ասի, թե այս իշխանությունը չի հասկանում, չի մտածում ու չի պատկերացնում, թե պետությունն ինչպես պետք է ղեկավարել: Նրանք ամեն ինչ ծրագրված են անում: Եթե այդ առումով նախկինում կասկածներ կային, հիմա արդեն համոզված եմ, որ ծառայում են արտաքին ուժերի շահերին, ինչը դեմ է հայ ժողովրդի շահերին: Նրանք չեն մտածում՝ ինչպես անել, որ ՀՀ-ն ոտքի կանգնի, նրանք անում են այնպես, որ ՀՀ-ն երբեք ոտքի չկանգնի»:

Անդրադառնալով արդեն վավերացված հակահայկական «Շուշիի հռչակագրին»՝ նա շեշտեց. «Կարծում եմ՝ սա նոր պատերազմի փաստաթուղթ է: Այն չի բխում տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման տրամաբանության հենքից, ինչի մասին հայտարարում են ահաբեկիչ Իլհամ Ալիևն ու մեծ ահաբեկիչ Էրդողանը:«Շուշիի հռչակագիրը» բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել Հայաստանի համար: Այնտեղ կա ռազմական փոխօգնության կետ, ըստ որի, եթե որևէ երրորդ պետություն տարածքային ու անվտանգային սպառնալիք է հանդիսանում Ադրբեջանի կամ Թուրքիայի համար, մեկը մյուսին պետք է օգնի: Էլ չասեմ ռազմական և սպառազինության հարցում միմյանց աջակցելու, ինչպես նաև տնտեսական կապերի ամրապնդման ուղղությունների մասին: Ամբողջ փաստաթղթի տրամաբանությունը նոր պատերազմի մասին է: Եվ ՀՀ այսօրվա իշխանության անհեռատեսությունը Հայաստանին վաղը-մյուս օրը երկրորդ ցեղասպանության առաջ է կանգնեցնելու: Մենք չենք գիտակցում թե տարածաշրջանում մեզ ով է թշնամի, ով՝ բարեկամ, հակառուսական քարոզ ենք անում, բայց մեզ կոտորող ու սպանող, դարերի ընթացքում ոչնչացման ձգտող պետության հետ փորձում ենք խաղաղասիրական հիմար թեզերով առաջնորդվել: Այս դեպքում պետք չէ զարմանալ, որ, օրինակ՝ տասը տարի հետո, երբ լուրջ քաղաքական բախումների դեպքում, Աստված մի արասցե, Ռուսաստանը պարտվի, ֆուտբոլի գնդակ ենք դառնալու»:

Նա շեշտեց, որ Արևմուտք-Ռուսաստան քաղաքական բախումների նախադրյալներն արդեն իսկ կան: «Բայց այսօրվա իշխանությունը չի պատկերացնում այդ ամենը, առաջնորդվում է հակառուսական տրամաբանությամբ՝ մոռանալով նախկինում թույլ տված սխալները: Իրենք մտածում են՝ թուրքը փոխվել է, բայց մի լավ խոսք կա, ասում են՝ ժամանակին թուրքը յաթաղանով էր հայերին կոտորում, հիմա «Բայրաքթարով»: Հիմա զուտ մեթոդներն են փոխվել: Իսկ այս իշխանության ընկալումներն արդեն սպառնալիքներով լի իրավիճակի են հանգեցնում: Չգիտեմ՝ ինչքան պետք է չսիրես սեփական ժողովրդին, որ չմտածես հետագայի մասին ու առաջնորդվես քո ամբիցիաներով: Իհարկե, մարդ պետք է հիմար լինի, որ խաղաղության չձգտի, բայց խաղաղությունը չպետք է ի հաշիվ սեփական պետության ու ժողովրդի շահերի լինի: Բալանսավորված, ճիշտ քաղաքականության հաշվին պետք է լինի, ինչն այս իշխանությունը չի կարող իրականացնել: Արցախը կորցրեցինք, այդքան զոհեր ունեցանք, էլ չասեմ լուրջ տնտեսական, էներգետիկ, նաև սոցիալական խնդիրների մասին: Բոլոր ուղղություններում ձախողել են: Այս իրավիճակում սպասելը, թե որևէ ձևով կկարողանան այս խնդիրները լուծել, ավելին՝ մի հատ էլ թուրքի հետ հարաբերություն կառուցել, ինձ միանգամից և՛ սարսափ, և՛ ֆանտաստիկ, և՛ կոմեդիայի ժանրի ֆիլմ է հիշեցնում: Այսինքն, ամբողջ ժանրերը կարծես խառնված են, ու չես հասկանում՝ ֆիլմի վերջն ինչպիսին է լինելու կամ ընդհանրապես ֆիլմն ինչ տրամաբանությամբ է կառուցվել»,-ասաց նա՝ նշելով, որ «ֆիլմը» կարող է նաև պետականության կորստով ավարտվել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%