Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հայաստանում գնաճի ռեկորդները գերազանցվում են». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրապարակվել են այս տարվա պաշտոնական առաջին ցուցանիշները, որոնք կրկին փաստում են այն մասին, որ գնաճը շարունակվում է: Սպառողական շուկայում 2022 թ. հունվարին 2021-ի համեմատ կազմել է 7,1%:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ գնաճի վերոնշյալ միջինացված ցուցանիշը վերաբերում է ընտրված ապրանքների, որոնցից մի մասի հետ սպառողն ամենօրյա առնչություն չի ունենում: «Իսկ եթե մենք վերցնենք այն ապրանքախումբը, որի հետ սպառողն ամենօրյա առնչություն է ունենում, ապա այդ ապրանքախումբը շատ ավելի շատ է թանկացել: Խոսքը մասնավորապես պարենի մասին է, որի գնաճը գերազանցում է տասը տոկոսը: Ընդ որում, պարենային ապրանքները, որոնց դեպքում 10 տոկոս գնաճ ունենք, պետք է բաժանել խմբերի: Ապրանքներ, որոնք մենք կարող ենք փոխարինել, ապրանքներ, որոնք ավելի քիչ կամ ավելի շատ ենք օգտագործում:

Իհարկե, խոր վերլուծության կարիք կա, բայց, այդուհանդերձ, ամսվա կտրվածքով պարենային ապրանքների մասով միջին տվյալ փոխվեց: Պետք է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ դարձավ շուրջ 10 տոկոս այն դեպքում, երբ մոտենում էր 15-ի: Ինչ վերաբերում է ընդհանուր գնաճին, ապա այն կա աշխարհի տարբեր երկրներում: Ըստ էության, գործադիրն ու պատասխանատու օղակները գտել են այս հարմար տեքստը ու թվում է՝ կարող են ուրիշ ոչինչ չանել: Մինչդեռ, եթե խոսում ենք աշխարհում առկա գնաճային ֆոնից, պետք է հասկանանք, որ եթե աշխարհում ունենում ենք ռեկորդներ, ապա Հայաստանում այդ ռեկորդները գերազանցվում են»,-ասաց նա՝ շեշտելով, որ ամբողջ խնդիրը հենց նշվածն է:

«Մենք կրկնակի, որոշ դեպքերում եռակի ցուցանիշներով ավելի բարձր գնաճ ունենք: Բացի այդ, երբ խոսում ենք աշխարհում առկա գնաճից, պետք է հասկանանք, թե այդ ռեկորդային գնաճ ունեցող երկրներում զուգահեռ տնտեսական և եկամուտների ինչպիսի աճեր են ունենում: Ենթադրենք՝ մենք ունենք 100 հազար դրամ ու ծախսում ենք 100 հազար դրամ՝ դրանով գնում ենք սնունդ, հագուստ, վճարում ենք կոմունալները և այլն: Հետո կյանքը թանկանում է, դառնում պայմանական 107 կամ 110 հազար դրամ: Եթե մեր եկամուտներն այդ ընթացքում դառնան 111 կամ 112 հազար դրամ, մեր կյանքը ոչ միայն չի վատանա, այլ կլավանա, որովհետև նույն բաները, որոնք առնում էինք նախորդ տարի, կրկին կգնենք, բայց ամսական 1000 կամ 2000 դրամ մեր գրպանում գումար կմնա: Բայց եթե գնաճին զուգահեռ եկամուտների աճ չունենք կամ դրանք ավելի քիչ են, նշանակում է, որ այլևս չենք կարող գնել ապրանքների այն ամբողջ խումբը, որը մինչ այդ էինք գնում, նաև ավելի քիչ ենք սպառելու: Երբ ասում են, թե այլ երկրներում էլ գնաճ կա, պետք է բերել նաև գնաճին զուգահեռ եկամուտների աճն ու հասկանալ՝ գնաճ/եկամուտների աճ հարաբերակցությունը հօգուտ եկամուտների՞, թե՞ գնաճի է: Սա այն կարևոր խնդիրն է, որը մեզ մոտ պատասխանատու օղակը փորձում է շրջանցել»-ընդգծեց Բաբկեն Պիպոյանը:

Նա շեշտեց՝ անկախ բարձր ու ցածր եկամուտ ունենալուց, Հայաստանում յուրաքանչյուրի կյանքը յուրովի, բայց թանկացել է. «Ռեստորան հաճախողը հասկանում է, որ այնտեղ էլ թանկացում կա, հյուրանոց գնացողը՝ այնտեղ ևս, 5000 դրամ արժեքով հագուստ գնել ցանկացողը այն արդեն 6000 է տեսնում, 50 հազար դրամանոցը գնողը՝ 60 հազար: Այսինքն, բոլորի համար թանկացումները նկատելի են: Կարճաժամկետ հատվածում այս գնաճը դժգոհությունների կհանգեցնի, իսկ երկարաժամկետ հատվածում կյանքի վատացում է սպասվում»:

Պիպոյանի խոսքով, կոմունալ ծառայությունների գների բարձրացումն իր հերթին կհանգեցնի գնաճի և, որպես գործոն, կավելանա գնաճի մյուս բոլոր գործոններին: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրավիճակը մեղմելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում:

«Գործադիրը հարմար տեքստ է գտել. ասում են՝ ինչ անենք, ամբողջ աշխարհում է գնաճ: Ամբողջ աշխարհի մասին արդեն խոսեցինք, բայց մեր պարագայում կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Նախ՝ պետք է բացառել չարաշահումները, այսինքն, որ ունենանք բնական գնաճ, երկրորդ՝ նորմալ կառավարել: Մինչդեռ ունենք օրինակներ, որ ոչ թե զուտ սխալ քայլեր են արվում, այլ ընդհանրապես ոչինչ չի իրականացվում: Օրինակ՝ ագրարային քաղաքականություն չի վարվում: Եթե սկսենք վարել այդ քաղաքականությունը, գյուղատնտեսական ապրանքների մասով այլ պատկեր, ուրիշ գներ, ուրիշ փոխհատուցման մեխանիզմներ կունենանք: Ինչ վերաբերում է եկամուտների աճին, պետք է նայել բյուջեի տված հնարավորությունները:

Կարծում եմ՝ միշտ կարելի է հնարավորություն գտնել, բայց խնդիր կա. կառավարությունն ասում է՝ փող չկա, ինքն իր մասով ճիշտ է ասում, բայց եթե ինձ այդ հարցը տան, կասեմ՝ եկեք հասկանանք՝ մեր պետական համակարգը կարո՞ղ է ուռած է: Կարո՞ղ է օպտիմալացում եք կատարել, 18 նախարարությունը սարքել եք 12, բայց այդ ընթացքում պետական ծառայողների թիվը ոչ թե նվազել, այլ աճել է: Կարո՞ղ է նման բան պարզվի: Կարող է: Խոսում էիք այն մասին, թե ծառայողական ավտոմեքենաները շատ են: Բայց ձեր օրոք այն ծառայողական մեքենաների թիվը, որոնց սպասարկումը թանկ է, ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է: Այսինքն, պետք է հասկանալ ծախս-արդյունավետություն խնդիրը: Իսկ գործադիրի ծախս-արդյունավետությունը միանշանակ շատ ցածր է, և այստեղ երկրորդ կարծիք չկա: Եկամուտները՝ թոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար ինչ-որ տեղից պետք է խնայել, այսինքն՝ ծախս-արդյունավետությունը պետք է բարձրացնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%