«Ես բավականաչափ դաստիարակված եմ, առանց ամուսնության երեխաների ունենալու մասին խոսք լինել չի կարող»․ Լիլիթ Բասյանը՝ հղիության լուրերի ևԱլեքսանդր Բաբասյանի հետ հարաբերությունների մասին
ЛАЙФՍննդաբան Լիլիթ Բասյանն Ինստագրամի իր էջում պատասխանել է հետևորդների հարցերին։ Նրանից կրկին հետաքրքրվել են, թե ինչ հարաբերություններ ունի նախկին ամուսնու՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ։
«Մենք մնացել ենք որպես ամենահիասքանչ ու խորը երեխայի մայրն ու հայրը»,– պատասխանել է նա։
Լիլիթը հաճախ է խոսում այն մասին, որ ուզում է շատ երեխաներ ունենալ։ Օրերս նա այցելել էր մանկական խանութ, ինչից հետո հարցուպատասխանի հարցերից շատերը հենց նրա հավանական հղիության մասին էին։
«Ես բավականաչափ դաստիարակված եմ։ Իմ դեպքում առանց ամուսնության երեխաների ունենալու մասին խոսք լինել չի կարող։ Ես պարզապես նվեր եմ գնել»,- գրել է Լիլիթը։


1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



