4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 61 կմ հեռավորության վրա 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:26-ին Ինգուշեթիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։
Զոհվածների ու ավերվածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Ռուսաստանի տարածքն ամբողջությամբ բնութագրվում է որպես չափավոր սեյսմիկ, բացառությամբ ակտիվ գոտիներում գտնվող տարածքների։ Ռուսաստանի եվրոպական մասում սեյսմիկությամբ առանձնանում են Մեծ Կովկասը և Նախակովկասը։ Սեյսմիկ առավել ակտիվ է համարվում Հյուսիսային Կովկասի արևելյան հատվածը՝ Դաղստանի, Չեչնիայի, Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի տարածքները։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



