Ինչ կատարվում է Հայաստանում վերջին 4 տարիներին, կարելի է որակել նեոբոլշևիկյան ամբոխավարություն. Արթուր Ղազինյան
БЛОГ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի բռենդը ժողովրդավարությունն է»
Այս մտքի հեղինակն իր ամբողջ կյանքում հորինել է թերթի հոդվածների վերնագրեր՝ չունենալով որևէ ոլորտի հիմնարար գիտելիքներ ու որևէ մասնագիտացում:
Ժողովրդավարության մասին նրա գիտելիքները չեն զիջում ատոմային ֆիզիկայի ոլորտում ունեցած գիտելիքներին. երկուսն էլ անհասանելի բարձունք են նրա համար:
Իսկ եթե աշխարհաքաղաքական դրդապատճառներով և հակահայկական օրակարգերի իրացման նպատակով ԵԽԽՎ, ԵՄ և այլ եվրոպական կառույցներ իրեն «հռչակում են» ժողովրդավար, կամ եթե ԱՄՆ նախագահը նրան հրավիրում է մասնակցել ժողովրդավարական ֆորումին, ապա դա բացարձակ չի նշանակում, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, իսկ կառավարող ռեիմը՝ դեմոկրատիայի գաղափարական նվիրյալներ:
Այն ինչ կատարվում է Հայաստանում վերջին 4 տարիներին, կարելի է որակել նեոբոլշևիկյան ամբոխավարություն, որտեղ գլխավոր նիկոլի երազանքն է դառնալ ներոնյան ոճի դիկտատոր:
Հ.Գ. 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը պետք է դնել նիկոլների սեղանին և ստիպել նրանց կարդալ՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտում դպրոցական գիտելիքներ ձեռք բերելու համար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



