Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ինձ կարոտն է խանգարում ապրել, այն կանգնել է կոկորդիս ու խեղդում է». ազնվություն ամեն ինչում՝ հայրենիքի, ծնողների, երեխաների, բոլորի հանդեպ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լուսանկարից ժպտացողը Ներսեսն է: Նրա ընտանիքի հայրական կողմի արմատներն Արցախից են: Ներսեսը թե՛ կյանքում, թե՛ կռվի դաշտում ունեցել է հոր՝ ազատամարտիկ Պյոտր Մովսեսյանի օրինակը: Այսօր էլ երկուսով միասին են՝ Եռաբլուրում: Ինչպես և հայրը, որդին ևս պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ավաղ, հետմահու: Վարդգեսն ասում է՝ եղբայրը մեքենաներ նորոգելու ձիրք ուներ: Օրինակ՝ կարող է ինչ-որ մեկի մեքենան ճանապարհին փչանար, զանգեին իրեն, ասում էր՝ հեռախոսը մոտեցրեք շարժիչին, լսում էր ձայնն ու միանգամից հասկանում խնդիրը: Տեխնիկայի հանդեպ սերն օգնել է նաև մարտի դաշտում:No description available.

«Փոքրուց էր տեխնիկայից «գլուխ հանում»: Պատմում են, որ զինտեխնիկայի գիշերային տեսողության սարքը քանդել և տեղադրել է դիպուկահարի վրա, որպեսզի այն գիշերը տեսանելիություն ունենա: Ամբողջ գծի կապն ինքն է վերականգնել, երբ հնարավորություն չեն ունեցել հեռախոսները լիցքավորել, նաև այդ հարցն է լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ներսեսի եղբայրը:

Վերջինս ուղղակի չէր կարող չմեկնել Արցախ: Հստակ գիտակցելով դա՝ Վարդգեսը պատերազմի սկսվելու հենց առաջին օրը զրուցում է եղբոր հետ, ասում՝ դու մի գնա, ես այնտեղ եմ լինելու, գնալու ենք վիրավորներին տեղափոխելու, մնա երեխաներիդ ու տանեցիների մոտ, տանը պետք է տղամարդ լինի:

No description available.

«Պատասխանեց՝ տներ կան, որտեղ տղամարդ չկա, այդ դեպքում իրենք ի՞նչ պիտի անեն: Արցախ մեկնեց սեպտեմբերի 28-ի առավոտյան: Հոկտեմբերի մեկին էլ ինձ` որպես բժշկի, կանչեցին վիրավորներին շրջաններից Ստեփանակերտ և այնտեղից էլ Երևան տեղափոխելու համար»,-նշում է զրուցակիցս: Խնդրում եմ պատմել եղբոր մասին: «Երբ քոնն է, հարազատ է, նրան նկարագրելը բարդ է: Բայց եթե հանդիպեք իրեն ճանաչողներին, բացասական որևէ բառ չեն ասի: Յուրաքանչյուրը նրան ժպիտով է հիշում, հետո խոսելու ընթացքում ժպիտին արցունքներն են հաջորդում: Ինքը տանը խիստ էր, բայց երբ ժպտում էր, ամեն ինչ ընկնում էր իր տեղը: Ի դեպ, երբ Եռաբլուր ենք գնում, բոլոր տղաներն են ժպտում: Մի տեսակ ճնշող է, բայց նաև ինչ-որ լույս կա: Ներսեսը բացառիկ մարդ էր իր տեսակով, հիմա, երբ մտքերով հետ եմ գնում, հասկանում եմ՝ ճանաչել եմ իրեն, բայց ոչ խորությամբ: Իրեն նկարագրելիս որպես կարևորագույն հատկանիշ ազնվությունը կնշեմ, ազնվություն ամեն ինչում՝ հայրենիքի, ծնողների, երեխաների, բոլորի հանդեպ»,-հավելում է Վարդգեսը:No description available.

Բարդ որոշում է երեխաներին «թողնելն» ու պատերազմ մեկնելը, հատկապես երբ ունես հորդ օրինակը. «Մեր հայրն Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր: Եվ նրա՝ ֆիզիկապես մեր կողքին չլինելն, իհարկե, ազդեցություն է ունեցել մեզ վրա: Ինքը նաև այդ ամենը հաշվի առնելով է մեկնել պատերազմ, գիտեր՝ ուր էր գնում»:

Ներսեսը թշնամու դեմ կռվել է մինչև հոկտեմբերի 18-ը, հակառակորդը նրան իր նշանառության տակ է առել: Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերն ընկել է դիպուկահարի կրակոցից: «Այդ ժամերին վիրավորներ էի տեղափոխում: Քսան օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել: Զանգում էր, հետաքրքրվում՝ որտեղ ենք, ուր հասանք: Այդ օրը գիշերը զանգ չստացա, իսկ առավոտյան իմացա…»,- փորձում է խոսքն ավարտին հասցնել, հետո հիշում ընկերների պատմածը. ասում են, թե մարտերի ամենաթեժ պահերին անգամ Ներսեսը խրամատից խրամատ էր գնում, ասում, որ ուժեղ ու հանգիստ լինեն, որ ամեն ինչ լավ է լինելու, և… ժպտում էր: Չնայած ողջ անելանելիությանը, Վարդգեսը հույս ունի Շուշին, Հադրութը, Քարվաճառը մի օր էլի ազատագրված տեսնել, և այնտեղ վստահաբար իրենց քայլերը կուղղեն Ներսեսի դուստրն ու որդին: 4-ամյա տղան մտքերով անընդհատ հոր հետ է՝ «պապաս էսպես կաներ, պապայիս մեքենան, պապաս ուժեղ է, պապայիս տեսա երազում, միասին տեղ գնացինք»: «Իր կապվածությունը շատ մեծ է հայրիկի հետ, անընդհատ նրանից է խոսում: Աղջիկն ավելի զուսպ է զգացմունքների արտահայտման իմաստով, չնայած նա էլ նույն կերպ կապված էր հայրիկի հետ: Հարցեր չի տալիս, իր ցավը կարծես միայնակ է տանում՝ առանց բարձրաձայնելու»,-եզրափակում է Վարդգեսը:No description available.

Չգիտեմ՝ Արփինեին ինչ հարցնեմ, ինչպես սկսեմ, չեմ ստիպի արդյո՞ք նորից վերապրել ցավը: Հետո եմ համոզվում՝ նման վերքերը չեն էլ սպիանում: Ներսեսն ու Արփինեն 2011 թ.-ին ընտանիք են կազմել: 2013 թ.-ին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը: «Իմ կյանքի ամենաերջանիկ տասը տարիներն են եղել, որոնք անցկացրել եմ Ներսեսի հետ: Պարզ էր շփման մեջ, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Հոգատար ամուսին ու հայր էր, մաքուր էր, մանկական ազնվությամբ, տեսակով նպատակասլաց: Անվերջ կարող եմ խոսել իմ Ներսեսի մասին, բայց բառերը չեն հերիքի: Հիմա, երբ Սիսիանում հարցնում են՝ ում կինն ես, ասում եմ Ներսեսի, միանգամից արձագանքում են՝ ժպիտ Ներսեսի: Սիսիանում էինք ապրում, հիմա ինքը Եռաբլուրում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արփինեն: Պատմում է՝ պատերազմի սկսվելուն պես ամուսինը գնում է զինկոմիսարիատ, բայց իրեն ոչինչ չի ասում, տուն է գալիս բարձր տրամադրությամբ, սկսում պայուսակի մեջ տարբեր իրեր դնել, ինքը հարցրել է՝ ո՞ւր ես գնում, արձագանքել է՝ չգիտեմ, արևս: «Մեր մոտից տղաներին տանում էին Սյունիքի դիրքերը, մտածեցի՝ գուցե այնտեղ է գնում: Մեկ էլ միացրեց «Ով կամավոր է գրվում» երգը, ասաց՝ միշտ հիշի էս երգը: Հաջորդ օրը նկարներից հասկացա, որ տղաների հետ պատերազմ է գնում: Գորիսն անցել էր, պարզեցի՝ Արցախ գնացող մեքենայում է: Գրեցի իրեն՝ խնդրում եմ, հետ արի, պատասխանեց՝ չեմ կարող, հանգիստ եղեք, ձեզ լավ նայեք մինչև գամ, հասնեմ»,-պատմում է զրուցակիցս:

Մարտական ընկերների խոսքով, խիզախորեն է կռվել մարտի դաշտում, և դա կնոջ համար բացահայտում չի եղել, քանի որ Ներսեսն այդպիսին էր նաև առօրյայում, կինը նրանից այնքան շատ բան է սովորել համատեղ կյանքի ընթացքում: Արփինեի համար հպարտություն է լինել հերոսի կին ու քույր, հպարտություն է լսել` ինչպես են մարդիկ հիշում նրանց, խոսում նրանց մասին. «Պահ էր եկել, երբ կորցրել էի ապրելու ցանկությունը, բայց սթափվեցի, հասկացա, որ պետք եմ այստեղ, իմ երեխաներին: Հոկտեմբերի 19-ին զոհվեց ամուսինս, հոկտեմբերի 14-ից անհետ կորած էր միակ եղբայրս: Ապրում էի այն հույսով, որ կգտնենք նրան, և նա ինձ թև ու թիկունք կլիներ, բայց, ցավոք, ինն ամիս անց նրան ևս հրաժեշտ տվեցի: Ցավս քառապատկվեց, այսօր ապրում եմ հանուն իմ երեխաների ու եղբորս երեխայի, նրանք իմ ուժն են: Ներսեսի եղբայրն էլ ամեն հարցում մեր կողքին է: Հավատացեք՝ ոչինչ չի գալիս աչքիս: Ուզում եմ ժամանակը հետ գա և Նեսոյիս հետ երջանիկ ապրենք, մեր ընտանիքում փոխադարձ սեր ու հարգանք կար: Օրերն անցնում են, մտածում էի, որ կթեթևանամ, բայց ինձ կարոտն է խանգարում ապրել, այն կանգնել է կոկորդիս ու խեղդում է: Գլուխս դնում եմ բարձին ու ասում՝ գոնե երազիս եկեք, այդ կերպ կարոտս առնեմ, չեն գալիս, հիմա կարոտս միայն նկարներից եմ առնում: Սիրում էի, սիրված էի ու կսիրեմ մինչ ի մահ: Եվ հանկարծ կորցնել այդ ամենը մեկ օրում: Ինձ համար ամեն ինչ դժվարացել է Ներսեսի ու ապերիս մահվանից հետո: Ձգտում եմ լինել այնտեղ, որտեղ իրենք են եղել, միշտ զգում եմ իրենց ներկայությունը, ամեն ինչ իրենց է հիշեցնում: Բայց նաև պահ է գալիս, երբ ուզում եմ մեկուսանալ ինչ-որ ամայի տեղ և ցավից ու կարոտից գոռալ»:

Հ. Գ. Զրույցի ընթացքում Վարդգեսն ու Արփինեն չէին կարողանում զսպել հուզմունքը, անդարման ցավին զուգահեռ նաև անասելի կարոտն էր զգացվում նրանց յուրաքանչյուր բառի մեջ: Գուցե բառերն այդպես էլ չկարողանան ընթերցողին փոխանցել եղբոր ու ամուսնու հանդեպ սերն ու կարոտը, բայց դրանք վստահաբար ամեն օր հասնում են տիեզերք և հանդիպում իրենց հասցեատիրոջը` Ներսեսին:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%