Ինչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր. Տիգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն տեղեկացրեց օտարերկրյա գործակալական ցանցում ներգրաված և ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ բացահայտումների մասին։
Այդ հաղորդագրությունը մեծ ռեզոնանս առաջացրեց տեղեկատվական դաշտում, ինչը հատկապես հետպատերազմական փուլում այդպես էլ պետք է դրսևորվեր։
Չխախտելով անմեղության կանխավարկածը դեռ գնահատականներ չեմ հնչեցնում, բայց մի մեծ հարց կա, որը մնում է օդում կախված։
Ինչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր։
Մեր համապատասխան ծառայությունների առաջին խնդիրն է կանխել օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունը, էականորեն նվազեցնել նրանց շարժի ու զինվորականների վրա աշխատելու հնարավորությունը։
Պարզ ասած դեռ պետք է հասկանալ, թե ինչպես է այս հարցում թշնամու համար բարենպաստ դաշտ ձևավորվել, ինչո՞ւ է բանակն ու զինվորականն այսքան խոցելի դարձել։ Իհարկե շատ հարցերի պատասխանները կա, սակայն ցանկացած այս բնույթի քննություն, քրեական գործ պետք է ուսումնասիրվի նաև նշածս տրամաբանության ներքո։
Խնդիրը չպետք է լինի միայն հետևանքների վերացումը, այլ պատճառների խորը ուսումնասիրությունն ու կանխարգելումը, որտեղ էլ գլխավոր խնդիրն է։
Անկախ գործընթացի մանրամասներից, իշխանության համար ձեռնտու է բանակի, զինվորականի՝ այսպիսի գործերի շրջանակներում շրջանառելը, որովհետև իր արդարանալու նախապես ընտրված ճանապարհը մեղավորությունը զինված ուժերի, մոբռեսուրսի, կամավորականների վրա բարդելն է, մոտավորապես «ի՞նչ աներ խեղճ նիկոլը» սկզբունքով։
Եվ հիմա նպատակը հենց այդպիսի ֆոն ձևավորելն է։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



