«Երազումս տեսել էի հարսանիքս ու Նրան». Անուշկա Մարգարյանը՝ աղի բլիթ ոտելու ավանդույթի ու իր հետաքրքիր երազների մասին
ЛАЙФԴերասանուհի Անուշկա Մարգարյանն ամեն տարի՝ Սուրբ Սարգսի տոնի նախօրեին, ուտում է աղի բլիթ՝ հույսով, որ երազում կտեսնի իր միակին, սակայն ասպետի փոխարեն Անուշկան այլ հետաքրքիր երազներ է տեսնում, որոնց մասին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:
Անուշկան նշեց, որ այս տարի էլ բացառություն չի արել ու կերել է մայրիկի պատրաստա բլիթը.
«Երազումս տեսել եմ բարեկամներիս, որոնք եկել էին մեր տուն՝ ինձ հետ կապված ինչ-որ առիթի, թե ինչ էր կոնկրետ՝ չգիտեմ (ժպտում է): Սեղանին ջուր կար դրված, ինքս մի բաժակ լցրի ու խմեցի (ծիծաղում է): Ինչպես միշտ՝ հույսս ինձ վրա եմ դնում»,-ասում է դերասանուհին՝ այնուհետեւ հավելելով,-«Մի օր առաջ, սակայն, երազումս տեսել էի հարսանիքս ու Նրան»:
Դերասանուհին ասում է՝ ամեն տարի մեկի փոխարեն երկու անգամ է աղի բլիթ ուտում՝ ե´ւ Սուրբ Սարգսի, ե´ւ Սուրբ Վալենտինի տոներին: Նա հավելում է, որ դա իր համար զվարճալի խաղի պես մի բան է:
Ավելին՝ այստեղ