Իրաքի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի ղեկավարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին ասվում է Արաբական Հանրապետության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում իրաքյան համայնքի անվտանգության համար՝ այնտեղ տիրող արտակարգ իրավիճակների հետ կապված, և կոչ է անում իրաքցիներին լքել ուկրաինական տարածքը, ինչպես նաև խնդրում է քաղաքացիներին զերծ մնալ այդ երկիր մեկնելուց՝ հանուն սեփական անվտանգության»,-նշվում է նախարարության հայտարարությունում:
Արաբական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներին կոչ է արվել օգտվել իրենց ամենամյա արձակուրդից՝ այդ կերպ ապահովելով դիվանագիտական առաքելության անդամների անվտանգությունը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



