Ավարտեք ծաղրածությունը․ Կադիրովը՝ Զելենսկուն
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր «Telegram»-ի ալիքով դիմել է Ուկրաինայի բնակիչներին և նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
«Պարոն Զելենսկի, ծաղրածության ժամանակն ավարտվել է: Եկել է սեփական ժողովրդի հանդեպ պարտքը կատարելու ժամը՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար»,- գրել է նա՝ նշելով, որ այսօր, «ավելի քան երբևէ», անհրաժեշտ է կատարել մինսկյան պայմանավորվածությունները։
Նա նաև հիշեցրել է, որ ո՛չ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ո՛չ էլ իրենք՝ ռուսները, չեն ցանկանում, որ հակամարտությունը սրվի։
«Դուք՝ որպես սահմանադրության և ձեր ժողովրդի ու պետության անվտանգության երաշխավոր, պարզապես պարտավոր եք անել ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է նա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



