Ереван, 19.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս են իշխանությունները ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ 2021 թվականի տնտեսական աճը կազմել է 5,8 տոկոս։ Եվ ինչպես ցանկացած իրողություն, այս տեմպն էլ իշխանությունները փորձում են ներկայացնել որպես նմանը չունեցող, աննախադեպ զարգացում։ Ճիշտ է՝ տնտեսությունն անցած տարի էականորեն աճել է, բայց հարցն այն է, թե արդյո՞ք այդ աճը բավարար է 2020 թվականի ճգնաժամային իրավիճակի ֆոնին։ Եթե հաշվի ենք առնում, որ 2020 թվականին 7,4 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել, ապա ստացվում է, որ ողջ 2021 թվականի ընթացքում չի հաջողվել հասնել նախաճգնաժամային 2019 թ.-ի մակարդակին։ Այսինքն, դեռ հավել յալ 1,6 տոկոս աճ էլ պետք էր, որ կարողանայինք հասնել տնտեսության վերականգնմանը։

Եվ միայն 2022 թվականի ընթացքում տեսականորեն կարող ենք հասնել տնտեսության նախաճգնաժամային մակարդակին, եթե, իհարկե, այս իշխանությունների օրոք դա հնարավոր է ընդհանրապես։ Պատկերը հատկապես տխուր է դառնում, եթե հաշվի ենք առնում, որ 2020 թվականը հիմնականում անցել է խիստ սահմանափակումների ու տնտեսական մի շարք ուղղությունների գործունեության դադարեցման պայմաններում, իսկ 2021 թ.-ին սահմանափակումներ գրեթե չենք ունեցել, իսկ տնտեսվարողները կարողացել են առանց լուրջ խոչընդոտների շարունակել իրենց աշխատանքը։ Եվ այս իրականության պայմաններում իշխանության ներկայացուցիչները հպարտանում են, թե իրենք կարողացել են 2020 թվականից հետո այնպես անել, որ երկիրը խուսափի խիստ սահմանափակումներից և լոքդաունից։

Միևնույն ժամանակ, ստացվում է, որ իշխանություններն այդ ընթացքում չեն կարողացել այնպիսի քաղաքականություն վարել, որ տնտեսությունը սկսի շնչել ու էական ակտիվության նշաններ ցույց տա։ Դեռ ավելին՝ շատ դեպքերում հենց իշխանություններն են ռիսկեր ստեղծել տնտեսության համար։ Օրինակ՝ իշխանությունների թողտվությամբ հակառակորդի զորամիավորումների մուտքը ՀՀ տարածք, Կապան-Գորիս ավտոճանապարհի փակումն ու ադրբեջանական մաքսակետերի տեղադրումը ցույց են տալիս, թե ինչպես կարող է Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող կենսական ուղին հանկարծ դառնալ չափազանց ռիսկային։ Պատահակա՞ն է, արդյոք, որ ներդրողների կողմից ընդհանրապես հետաքրքրություն չկա Հայաստանի նկատմամբ։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ անցյալ տարվա ընթացքում չի եղել մի դեպք, որ լսենք խոշոր ներդրման մասին։ Եթե լիներ այդպիսի ներդրում, հիմա իշխանություններն իրենց «սազանդարներով» ամբողջ օրը դրա մասին էին թմբկահարելու։

Մյուս կողմից էլ, եթե ներդրումներ լինեին, անհրաժեշտություն չէր լինի աստղաբաշխական քանակով պարտքեր վերցնել։ Միայն անցյալ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է գրեթե 550 մլն դոլարով, այն դեպքում, երբ 2020 թվականի ճգնաժամային իրավիճակում արդեն իսկ աճել էր 640 մլն դոլարով։ Ուշագրավ է, որ 2021 թ. վերջին պետական պարտքի շեմն արդեն հատել էր 9,2 մլրդ դոլարի շեմը։ Իսկ ընդդիմադիր եղած ժամանակ միշտ պարտքի ավելացմանը դեմ հանդես եկող Փաշինյանը պարտքի շեշտակի աճի անհրաժեշտությունը հիմնավորում է այն փաստարկով, թե մյուս երկրները ևս մեծ չափով պարտք են վերցնում, դրանում վախենալու ոչինչ չկա։ Իրականում խնդիրն այն է, որ շատ զարգացած երկրներ, հաշվի առնելով իրենց տնտեսության հագեցվածությունը, կարող են իրենց թույլ տալ միլիարդավոր դոլարների պարտքեր ներգրավել։

Օրինակ՝ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է երկրի տարեկան ՀՆԱ-ն, իսկ Ճապոնիայի պետական պարտքն ավելի քան կրկնակի գերազանցում է երկրի տարեկան ՀՆԱ-ն։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանն էլ պետք է այդպես վարվի՝ համեմատվելով այս խոշոր տնտեսություն ունեցող երկրների հետ։ 9,2 մլրդ դոլարի պարտքը ահռելի բեռ է մեր նման փոքր ու առանց այն էլ խոցելի տնտեսություն ունեցող երկրի համար։ Վերջապես այդ պարտքը պետք է կառավարվի, իսկ այս իշխանություններին այսքան ժամանակ ընդհանրապես ի՞նչ է հաջողվել կառավարել, որ ի վիճակի լինեն արդյունավետ կառավարել նաև պարտքի միջոցով ներգրավված միջոցներն ու այդ գումարները թիրախային օգտագործել, իսկ հետո, առանց բնակչության համար լրացուցիչ բեռ ստեղծելու, ապահովել վարկային պարտավորությունների իրականացումը։ Ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, օրվա իշխանությունները միայն տվյալ պահին տնտեսությունը կարկատելու ու բաց անցքերը փակելու գործով են զբաղված, իսկ թե ինչ տեղի կունենա առաջիկա հեռանկարում, նրանց այնքան էլ չի հետաքրքրում։ Կա նաև հարցի մյուս կողմը. իշխանությունների ներկայացրած վիճակագրական տվյալներն այնքան էլ հույս չեն ներշնչում։

Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե վիճակագրական ծառայությունն, իր ղեկավարի գլխավորությամբ, միայն նկարչությամբ է զբաղված, սակայն այդ նկարիչ բնորոշվող ղեկավարը պաշտոնավարում է 2018 թ.-ից մինչ այսօր։ Եվ նույն Փաշինյանի տրամաբանությամբ, ստացվում է, որ ինչպես ցանկանում է Փաշինյանը, վիճակագրական կոմիտեն այնպես էլ նկարում ու հրամցնում է հասարակությանը։ Դրա արդյունքում թվում է, թե թղթերով ամեն ինչ կարգին է, սակայն իրականում շատ մասնագետներ համոզված են, որ ներկայացված թվային ցուցանիշներն անհամեմատ ուռճացված են, քանի որ քաղաքացիներն ընդհանրապես իրենց մաշկի վրա չեն զգում տնտեսական աճի դրական արդյունքները՝ հատկապես որ հաշվի ենք առնում գնաճի ահավոր տեմպերը։ Այնպիսի պայմաններում ենք հայտնվել, որ մարդիկ ամեն անգամ խանութ մտնելուց հետո ուղղակի քար են կտրում, որովհետև գրեթե ամեն ինչ կտրուկ թանկանում է համարյա ամենօրյա, երբեմն ամենժամյա ռեժիմով: Միևնույն ժամանակ, քաղաքացիների եկամուտները չեն աճել այնքան, որ փոխհատուցվի գնաճի առաջ բերած ֆինանսական ծանրությունը։

Եվ փոխանակ իշխանություններն ավելի զգաստանան, լիովին անլրջության են մատնում ամենակարևոր խնդիրները։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, որ եթե երկնիշ աճ չարձանագրվի, ինքը հրաժարական կտա։ Սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ կատակ է արել։ Հետո Քերոբյանը նույն կերպ կատակ է անում, թե քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ։ Իսկ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նորից ընկնում է իր սիրելի ֆանտաստիկայի գիրկը, թե այնպիսի մի երանելի վիճակում ենք, որ երբեք Հայաստանում այսքան շատ գրանցված աշխատատեղ չի եղել։ Արդեն դժվար է նույնիսկ հաշվել, թե ինչպես է նույն հայտարարությունը որոշակի պարբերականությամբ վերջինս կրկնել ու ամեն անգամ այն որպես նոր ռեկորդ ներկայացրել։

Եթե ամեն ինչ այդքան ռեկորդային է, ապա ինչո՞ւ է ժողովրդի վիճակն այսքան ծանր։ Եվ ինչպե՞ս է ստացվում, որ, աշխատանք չգտնելով ու հիասթափվելով առկա իրավիճակից, հազարավոր մարդիկ բռնում են արտագաղթի ճանապարհը։ Միայն 2021 թվականին 73 հազար քաղաքացի լքել է Հայաստանը։ Աննախադեպիզմի սկզբունքով ցանկացած անլուրջ հայտարարություն իշխանականները կարող են այնպիսի լուրջ իրողության տեղ հրամցնել, որ թվում է, թե դրանով ուղղակի ծաղրում են քաղաքացիներին։ Իրենց խոսքերով՝ «հպարտ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank