Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Նորից նույն ծուղակը. կարգավորումը պետությունների միջև գործընթաց է, իսկ հաշտեցումը՝ ժողովուրդների. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Հայ-թուրքական «նշանադրություն». սկզբում՝ կարգավորում, հետո՝ հաշտեցում» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիան և Հայաստանը ակտիվացրել են ջանքերը «անհամաձայնությունների պատերազմի կացինը թաղելու» համար, անհամաձայնություններ, որոնք հանգեցրել են հարևանների միջև դիվանագիտական հարաբերությունների և սահմանների սառեցմանը: Երկու երկրների կողմից վերջերս նշանակված հատուկ բանագնացները հունվարի 14ին Մոսկվայում անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, որտեղ պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների՝ «լիարժեք կարգավորման» հասնելու համար:

«Իմ արդարացված լավատեսության պատճառն այն է, որ մենք տեսնում ենք դիվանագիտության արագ տեմպեր: Դա շատ անսովոր է»,- թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանն ասել է Երևանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Այսինքն, սա շատ առումներով երկրորդ փուլն է 2008 և 2009 թվականների, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտությունից հետո»,-ասել է նա՝ նկատի ունենալով 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի և Երևանի կողմից ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները։ Այդ արձանագրությունները «բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և երկկողմ համագործակցությունը զարգացնելու» ցանկության մաս էին, սակայն չեն արժանացել Թուրքիայի խորհրդարանի հավանությանը: Արձանագրությունների վավերացումը տապալվել է պաշտոնական Անկարայի կողմից Բաքվի խնդրանքով, որը վկայակոչում էր Լեռնային Ղարաբաղի «հայկական օկուպացիայի» փաստը: «Հիմա մենք շատ ավելի առավելություններ ունենք կրկնակի «նշանադրության» հարցում: Մենք տեսնում ենք երկուստեք մեծ քաղաքական կամք հարաբերությունների կարգավորման գործը շարունակելու և հաջողությունների հասնելու համար»,- կարծիք է հայտնել Կիրակոսյանը։

Մինչդեռ, Երևանի ամերիկյան համալսարանի դոցենտ Վահրամ Տեր-Մաթևոսյանը որոշ «կարմիր գծեր» է նկատում ներկայիս «մերձեցման մեթոդաբանության» մեջ։ «Թուրքիան և Հայաստանը ընկնում են այն նույն ծուղակը, ինչ 2008 և 2009 թվականներին էր: Այդ ծուղակը հարաբերությունների կարգավորումը երկրների հաշտեցման հետ համատեղելն է,- նշել է նա,- կարևոր է սկզբում սկսել կարգավորումը, իսկ հետո անցնել հաշտեցմանը»։

«Կարգավորումը պետությունների միջև գործընթաց է, իսկ հաշտեցումը՝ ժողովուրդների»,- իր միտքն է բացատրել Տեր-Մաթևոսյանը: Կիրակոսյանը համաձայն է, որ կարգավորումը հաշտեցում չէ, սակայն ընդգծել է, որ դա «առաջին քայլն է մեր հասարակությունների և մեր երկրների միջև ցանկացած խնդիրների լուծման ուղղությամբ»: «Առաջին հերթին այս անգամ, ի տարբերություն 2009 թվականի արձանագրությունների, Թուրքիան և Հայաստանը երրորդ կողմի (միջնորդի) ծառայությունների կարիքը չունեն։ Երկրորդ առանցքային տարբերությունը հատուկ բանագնացների նշանակումն է, որն իրականում արագացնում է գործընթացը և վերացնում խորհրդարանական վավերացման անհրաժեշտությունը: Հանգամանքների մյուս կարևոր փոփոխությունն էլ այն է, որ Ադրբեջանը շատ ավելի է վստահ իր ուժերին և շատ ավելի քիչ է դեմ հարաբերությունների կարգավորմանը»,- թվարկել է Կիրակոսյանը։

Ստամբուլի Իբն Խալդուն համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Թալհա Քոսեն էլ կարծում է, որ կարգավորման նոր հայտը «խիստ խոստումնալից է»: «Երկու կողմից էլ կան անկեղծ և դրական ազդակներ։ Կարծիք կա, որ սա երկու երկրների համար շահեկան վիճակ է լինելու»,ասել է Քոսեն, որը «Հայաստան և Թուրքիա. հարաբերությունների ակնարկ» 2019 թվականի զեկույցի համահեղինակն է՝ հրապարակված Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից։ «Կողմերը կսկսեն դիվանագիտական կարգավորումից և (փոխադարձ) ճանաչումից, իսկ պատմական հաշտեցման հետ կապված մյուս հարցերը կմնան ապագային»,- կարծիք է հայտնել նա։ Ենի Շաֆաք հրատարակությունը նշել է, որ վերջերս հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի խթան է ստացել, քանի որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկարամյա դադարից հետո վերսկսվել են ավիաթռիչքները, սակայն ցամաքային սահմանը փակ է մնում 1993 թվականից։ ՏերՄաթևոսյանի խոսքով, թռիչքների վերսկսումը բավարար չէ, քանի որ «հարաբերությունների իրական շրջադարձը լինելու է ցամաքային սահմանի բացմամբ»։

«Դեռ շատ կարևոր խնդիրներ կան լուծելու, մասնավորապես, երկու երկրներում հասարակական ընկալման գործոնը»,- հավելել է հայ թուրքագետը։ Կիրակոսյանն իր հերթին մատնանշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի վերընտրվելուց հետո ունի «նոր մանդատ»։ «Առաջինը և ամենակարևորն այն է, որ տնտեսությունն ու առևտուրն այժմ ճանաչվում են որպես իրական խթաններ (կարգավորման ուղղությամբ): Նախկինում այդպես չէր։ Թուրքիայի համար նման կարգավորումը նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Եգիպտոսի հետ հարաբերությունները վերականգնելու ավելի լայն ռազմավարության մի մասն է կազմում: Դա դրական զարգացում է»,- ամփոփել է նա։ Նշենք նաև, որ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր EADaily-ն, Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժերը համոզմունք են հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը «իրականում հանգեցնելու է հայերի թուրքացմանը, և այն պետք է դադարեցվի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank