Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է. Դիլիջանի ոլորաններում և Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում ձյուն է տեղում
ОБЩЕСТВО«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



