Մակրոնը Պուտինին կոչ է արել չճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին խնդրել է չճանաչել Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, հայտնում է CNN-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։
Ֆրանսիայի վարչակազմի ներկայացուցչի մեջբերված հայտարարության մեջ ասվում է, որ Փարիզը Պուտինին խնդրում է «չհետևել Պետդումայի` ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու կոչին»։
Երեքշաբթի ավելի վաղ Պետդուման ձայների մեծամասնությամբ հաստատել է8 նախագահին ուղղված դիմումի նախագիծը՝ հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու խնդրանքով։ Ավելի ուշ Պուտինը հայտարարել էր Դոնբասում ցեղասպանության մասին, բայց միևնույն ժամանակ շեշտել, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում և կշարունակի գործել` հիմնվելով Մինսկի պայմանավորվածությունների վրա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



