Յուրգեն Կլոպ. Boxing day-ը խանգարում է Անգլիայի հավաքականին
СПОРТԱնգլիայում շատ են հանդիպումները, չկա դադար, շատ են մրցաշարերը, Boxing day-ն էլ թույլ չի տալիս հանգստանալ նաեւ տոներին, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Հագեցած խաղացանկն այն ուղին չէ, որը բերում է հաջողության: Շատերը կարծում են, որ Հոջսոնը հավաքականի հետ պետք է նվաճի տիտղոսներ, քանի որ Անգլիայում իսկապես կան լավ կադրեր:
Բայց նրանք ամբողջ տարվա ընթացքում չեն ունենում ընդմիջում, իսկ մյուսները հանգստանում են: Իհարկե, այս պայմաններում էլ հնարավոր է հաջողություն, բայց շատ բարդ կլինի»,- Կլոպի խոսքը մեջբերում է dailymail-ը:
Անգլիայի առաջնության առաջիկա տուրերը տեղի կունենան դեկտեմբերի 26-ին, 28-30-ին, հունվարի 2-3-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



