Ռմբակոծության հետևանքով վնասվել է Դոնեցկ-Դեբալցևե երկաթուղագիծը
МЕЖДУНАРОДНОЕԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից Պանտելեյմոնովկա բնակավայրի ականանետային գնդակոծության հետևանքով կոտրվել է Դոնեցկ-Դեբալցևե երկաթուղու գիծը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ի թղթակիցը։ Նա հավելել է, որ հրետակոծությունից քիչ առաջ այս երթուղով անցել է էլեկտրագնացք։
Ավելի վաղ հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ ուրբաթ օրը Ուկրաինայի անվտանգության ուժերը ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձակել են 122 և 120 մմ տրամաչափի 68 ական և արկ։ Գնդակոծությունն իրականացվել է Նովոլասպա, Գորլովկա, Ձերժինսկոյե, Դոլոմիտնոե, Վերխնետորեցկոե բնակավայրերի ուղղությամբ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



