Հանձնվեցին առաջին վկայականները
ОБЩЕСТВОՀանձնվեցին առաջին վկայականները «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված» դասընթացի մասնակցության համար
Երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ անցկացվում են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ, որոնք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից, կարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և չզրկվեն գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից: Ծրագիրը միտված է մանկավարժների մոտ ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում:
Դասընթացների մեկնարկը տրվել էր 2022 թ. հունվարի 31-ին, առաջին փուլին մասնակցած ուսուցիչները փետրվարի 17-ին և 18-ին ստացան իրենց մասնակցության վկայականները։


1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



