Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Խիզախ սերունդ է մեծանում, մեր պետությունը պետք է արժանի լինի նրան». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համահայկական գրողների միության անդամները վերջին շրջանում առավել ակտիվ են՝ այցեր մարզեր, դպրոցներ, գրական ստեղծագործությունների քննարկումներ, վերլուծություններ: Միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի խոսքով, սրանք քայլեր են ակունքներին վերադառնալու, հասարակությանը ճգնաժամից դուրս բերելու համար:

«Կատարում եմ այն աշխատանքը, որ միշտ եմ կատարել, հիմա ամենաեռուն շրջանն է: 1996 թ.-ին ընտրվել եմ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար, հենց այդ շրջանում էլ Վազգեն Սարգսյանից հանձնարարական ստացա՝ մշակութային «դեսանտ» ենք տանում դեպի մարզեր, զորամասեր, սահմանամերձ համայնքներ: Ուղևորություններ տարբեր մարզեր, Արցախ, վերականգնեցինք գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոն: Այս ընթացքում հրատարակեցինք «Քաշաթաղ» տարեգիրքը: Այս ամենը մեծ լիցքեր էր հաղորդում գրական աշխարհին: Իսկ այսօր, ավաղ, գրական արտադրանքի 99 տոկոսն աղբ է, դա գալիս է նրանից, որ հեղինակները կտրված են ժողովրդից: Մենք ժամանակին ընտրեցինք դեպի ժողովուրդը գնալու ճանապարհը, որը մեզ սիրով է ընդունում և միշտ սպասում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը:

Ընդգծում է՝ հատկապես մեծ ոգևորությամբ իրենց ընդունեցին Տիգրանաշենում, որի «հանձնելու» մասին լուրեր էին ակտիվորեն շրջանառվում երկրում: «Մարդկանց ոգևորությունն ակնհայտ էր, պատահական չէր, որ մեր «Ոսկեդար» մրցանակը Տիգրանաշենը շահեց: Հայ գրականության վերլուծության առումով լավագույն ելույթները հենց այնտեղ լսեցինք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ցավով հավելում է՝ պատկան մարմինները, հասարակական ու քաղաքական գործիչները որևէ աշխատանք չեն անում երկրի ու ժողովրդի համար՝ «դադարեք խոսել, ի վերջո, գործ արեք», ինչպես իրենք են անում՝ այցեր դպրոցներ, մարզային համայնքներ, անգամ մտածում են մանկապարտեզներ այցելելու արշավ սկսել:

«Ասպարեզ է եկել միջակությունների մի «բանդա», 8000 հոգի Հայաստանում գրում է, նախկինում ունեինք տասը լավ գրող և հազարավոր ընթերցողներ, այսօր հակառակն է: Հիմա ամեն անորակություն տպագրում են և տանում մանկապարտեզ ու դպրոց: Մեր երեխաները Հ. Սահյան, Պ. Սևակ, Վ. Դավթյան չեն կարդում, բայց ընթերցում են այդ անորակությունը: Մշակույթի մեջ է մեր վաղվա օրը: Հայոց տնտեսություն չի լինելու, եթե մշակույթի հանդեպ այս անտարբեր վիճակը շարունակվի պատկան մարմինների կողմից: Այսքան աշխատանք կատարելով՝ որևէ աջակցություն չենք ստանում, բայց դրան զուգահեռ պետությունը ֆինանսավորում է մշակութային աղբանոցներ, թերթեր ու կայքեր»,-հավելում է գրականագետը:

Պարոն Ափինյանը շատ է ոգևորված դպրոցներ այցերից, երեխաների հետ հանդիպումներից:«Մեր գլխավոր նպատակը ևս մեկ խնդիր վերացնելն է: Այսօրվա կրթական համակարգն աղետ է: Դրա հետևանքով երեխաները չեն կարողանում մեկնաբանել գործը, կարդում են ու չեն հասկանում: Ահա, թե ինչու շարժում սկսեցինք, գնում ենք դպրոց, որպեսզի երեխան սկսի մտածել, կարդալ և հասկանալ: Նկատում ենք մեր կատարած աշխատանքի արդյունքները: Վերջերս Կ. Զարյանի անվան դպրոցում էինք, տեսնեիք, թե հինգերորդ դասարանի երեխաներն ինչպիսի հասունություն ունեն, հարց ես տալիս, բոլորը ձեռք են բարձրացնում, ընկճվել ու վախենալ չկա, խիզախ սերունդ է մեծանում, ուղղակի մեր պետությունն էլ պետք է արժանի լինի նրան: Մարշակի՝ Չարենցի թարգմանությամբ «Գիքորի երազն» էինք քննարկում: Դուք պետք է աշխուժությունը տեսնեիք: Համաձայն չեմ, որ հեռացել ենք գրքից, ուղղակի պետք է երեխաներին բերել դեպի որակյալ գիրքը: Առհասարակ, ցանկանում եմ, որ մեր ընթերցողները շատ ուշադիր լինեն գրականության նկատմամբ: Յուրաքանչյուր միջակություն, անհաջող գիրք ու բանաստեղծություն նշանակում է մեկ դիրք հանձնել թշնամուն: Երբ վատ գիրք է տպագրվում, իմացեք՝ մեկ գյուղ, սար, գետ հանձնում ենք թշնամուն: Մեր հանճարեղ գրողները մինչև իրենց կյանքի վերջին օրը պայքարել են միջակության դեմ, քանի որ վստահ գիտակցում էին՝ ամեն մի թույլ բանաստեղծություն նշանակում է հոգևոր պարտություն: Մեր միությունն էլ առաջարկում է ընթերցել երիտասարդ գրողներին՝ Դավիթ Ասատրյան, Սուսաննա Ղազարյան, Տարոն Գլակ: Երիտասարդ են, բայց մեծ ապագա ունեն»,-ասում է նա:

Շեշտում է՝ իր ակտիվ գործունեության մի կողմը սա է, մյուս կողմն ուղղված է քաղաքական գործիչների դեմ: Ընդգծում է, որ հարգանքով է վերաբերվում բոլորին, վստահ է՝ քաղաքականության ոլորտ պետք է մտնեն ամենահանճարեղ ու մաքուր մարդիկ, ցավոք, Հայաստանում այդպես չէ: «Մեր քաղաքական գործիչներն այլակերպվել են, այս մարդիկ հերթ են կանգնում միկրոֆոնի մոտ, որ խոսեն, բայց քաղաքական գործունեությունը միայն խոսք ասելը չէ: Անդադար խոսում են, բայց խոսքի հետևում չեմ տեսնում աշխատանք: Համահայկական գրողների միությունը պետությունից մեկ կոպեկ գումար չի ստանում, այդ ինչպե՞ս ենք կարողանում վիթխարի ծավալի աշխատանք կատարել՝ մի քսան անգամ ավելի մեծ աշխատանք, քան պետական կառույցներ ու նախարարություններ միասին վերցրած: Բայց, մարդի՛կ, որ ֆինանսական և այլ տեսակի լծակներ ունեք, ձեր մտքով չի՞ անցնում աշխատանք անել Հայաստանի համար: Ոչ մի կոպեկ աշխատավարձ չստացող գրողները քայլել են Քաշաթաղի բոլոր գյուղերով, եղել Արցախի այն հատվածներում, որոնք գրչի մի հարվածով հանձնեցին թշնամուն:

Գյուղերում սպասողներ կան, մարդիկ կարիքի մեջ են, թշնամու կրակոցի տակ մեր հողն են պահում: Իսկական հայրենասերը նրանք են, ոչ թե միկրոֆոնն առած ու դես ու դեն վազող քաղաքական գործիչները: Այս ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչ է, գործ անելը մոռացվե՞ց: Հիշում եմ՝ 1989 թ.-ին հրավիրված էի Ռուսաստանի երիտասարդ գրողների կոնֆերանսին, Հայաստանի տասը հոգանոց խմբից միայն Վազգեն Սարգսյանը չեկավ: Չորս հոգին Ղարաբաղից էին հրավիրված, վեցը՝ Հայաստանից: Տեսեք՝ ինչ վերաբերմունք կար մեր նկատմամբ: Ներկա էին ԽՍՀՄ բոլոր պետությունները, նրանց կողքին՝ Լեռնային Ղարաբաղը: Մեր խմբի տաղանդավոր գրողներից Վազգեն Սարգսյանը չեկավ, ինքն այդ ժամանակ սահմանները պաշտպանող խմբեր էր ստեղծում: Մեծ հաշվով՝ նրան միկրոֆոնի մոտ տեսած չկամ, սարերում էր, գյուղերում, գյուղացու կողքին, նման հանձնարարական էր նաև մեզ տալիս՝ լինել ժողովրդին մոտ: Հարգելի՛ քաղաքական գործիչներ, հեռու մնացեք միկրոֆոններից, ամբողջ օրը խոսում եք՝ ոչինչ չանելով: Գոնե մի բան արեք Հայաստանի համար»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%